Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն լեզվի դասավանդման մակարդակը բարելավելու նպատակով Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսի գրասենյակը Երևանի Միսակ Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցին նվիրաբերեց ֆրանսերեն դասագրքեր 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերը 35-ն են, մեկ դասարանի թվաքանակով սույն ուսումնական տարվա համար:
Դպրոցի սաներն՝ ի նշան երախտագիտության, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի պատվիրակության համար կազմակերպել էին միջոցառում: Ներկա էր նաև պատվիրակության ղեկավար Պեգգի Ֆրանտզենը:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանն ընդգծեց, որ տպավորված է աշակերտների ֆրանսերենի լավ իմացությամբ:
«Ֆրանսերենի լավ իմացությունը ձեզ ավելի մրցունակ կդարձնի ցանկացած ոլորտում»,- դիմելով աշակերտներին՝ ասաց Զոհրաբյանը:
Պեգգի Ֆրանտզենն իր գոհունակությունը հայտնեց Սուրեն Զոհրաբյանի կատարած աշխատանքի վերաբերյալ, որ նա անում է Հայաստանում Լյուքսեմբուրգի համար:
«Ես եկել եմ Լյուքսեմբուրգից, որպեսզի մասնակցեմ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Լինելով փոքր երկիր՝ մենք միշտ ջատագով ենք եղել ցանկացած բացահայտման, նոր միջազգային կազմակերպության ստեղծման համար և ցանկանում ենք մեր դերն ունենալ այդ գործում: Շնորհավորում եմ Հայաստանին, որ միացել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը»,- ընդգծեց Ֆրանտզենը:
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցում խորացված ֆրանսերենի ուսուցում եղել է դեռևս 1960-ական թվականներից, սակայն 1990-ականներին դադարեցվել է:
«2012 թվականից կրկին վերսկսել ենք դասերը: Այս տարիների ընթացքում երեխաների հետաքրքրվածությունը լեզվի նկատմամբ ավելի է մեծացել: Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը մեր դպրոցին այսօր նվիրաբերեց մոտ 35 գիրք, որոնք նախատեսված են հենց ֆրանսերենի խորացված ուսուցման համար և բերվում են Ֆրանսիայից»,- Արիստակեսյանը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55