ARM | RUS |

Գործադիրը հավանություն է տվել մի շարք օրենքի նախագծերի

10.10.18 | 15:23

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիվ, Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետը հայտնել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում կնշանակվի այժմ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գաբրիել Ղազարյանը: «Ցանկանում եմ ողջունել նորանշանակ նախարարներին՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանին: Հարգելի պարոնայք, հաջողություններ եմ մաղթում ձեզ: Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին: Համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել հանրապետության նախագահին՝ նրան նախարար նշանակելու վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում կլինեն նաև մյուս նշանակումները:

Գործադիրի որոշմամբ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն, համապատասխանաբար, հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը: Աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը տեղեկատվություն է ներկայացրել, թե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելու երթևեկության համար:

Վարչապետը ներողություն է խնդրել հայրենակիցներից պատճառված անհանգստության համար և հորդորել այդ օրերին հնարավորության սահմաններում ավելի քիչ ավտոմեքենայով երթևեկել և օգտվել մետրոպոլիտենից: Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ կապակցությամբ անհրաժեշտ է տալ կոնկրետ հանձնարարական՝ այդ օրերին մարդկային մեծ հոսքը հավուր պատշաճի սպասարկելու համար: «Բազմիցս արձանագրվել է, որ սա մեր երկրի Երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբային իրադարձություն է և առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք պետք է բարձր մակարդակով անցկացնենք այս միջոցառումը»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել նաև, որ մեր հայրենակիցները լավ կընդունեն և անհրաժեշտության դեպքում կաջակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր հյուրերին:

Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ մայրաքաղաքում անվտանգության մակարդակը բարձր պահելու համար և արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունումը կհանգեցնի ոլորտային օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը, ինչպես նաև կնպաստի իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրմանը: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Նախագծով սահմանվել են նաև իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձ-ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը: Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Կարգավորվել են նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները: Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ:

Հավանություն է տրվել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրենքի նախագծով առաջարկվում է քաղաքացիական գործ քննող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին վերապահել գործը վարչական դատարանի քննությանը հանձնելու իրավասություն՝ առաջարկվող փոփոխությունը հիմնավորելով միայն ՀՀ քաղաքացիական և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում ցուցաբերված տարբերակված մոտեցումները վերացնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: Ըստ կառավարության առաջարկության, մասնավորապես, նախագծով առաջարկվող լուծումները հաշվի չեն առնում վարչական և քաղաքացիական դատավարությունների առանձնահատկությունները, հայցատեսակների, հայց ներկայացնելու ժամկետների, հայցի ապահովման, հայցադիմումին ներկայացվող պահանջների առկա տարբերությունները և դրանցից բխող տարբեր հետևանքները, ինչպես նաև վերահասցեագրման ինստիտուտի կիրառման պրակտիկան: Առաջարկի կարգավորման պայմաններում առկա խնդիրները մնում են չլուծված, ինչը կարող է անհարկի ծանրաբեռնել ընդհանուր իրավասության դատարանին՝ չհանդիսանալով դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման երաշխիք:

Նոր մարզպետներ են նշանակվել

Կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց ձորի, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ:

Կառավարությունն ընդունել է նաև 2019 թ. փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունքի, Արարատի մարզի Արևաբույրի և Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքներիի ղեկավարների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշումներ:

Այլ որոշումներ

Գործադիրը հավանություն է տվել «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն: Արձանագրության դրույթների կիրառումը կնպաստի նաև տվյալ ոլորտում տնտեսական փոխգործակցության թափանցելիության մակարդակի բարձրացմանը:

Կառավարությունը բավարարել է «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և նախատեսվում է իրականացնել 664 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներկայումս ստեղծված է 68 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 25-ը՝ 130 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 մլրդ 250 մլն ՀՀ դրամ, որի մի մասը` 60 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 1 մլրդ 115 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, մյուս մասը` 74,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը` Բուլղարիա և Ֆրանսիա:

«Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթները, դրանց իրականացմանն առնչվող աշխատանքներին աջակցող պետական կառավարման համակարգի մարմինների հետ կազմակերպական և մեթոդաբանական բնույթի աշխատանքների կարգավորումը, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումն ու փորձարկումն ըստ սահմանված ժամկետների ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում, 2020թ. մարդահամարի ծրագրին համապատասխան կստացվի երկրի մշտական և առկա բնակչության թվաքանակների ու նրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվել է «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում էր վերահաստատել հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը: Որոշման նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հարցն օրակարգից հանել և քննարկել շահառու խմբերի հետ. «Այս նախագիծը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ քննարկվե՞լ է: Կարծում եմ՝ կարելի է հարցը հանել օրակարգից, շահառու խմբերի հետ քննարկել, բաց քննարկում անել: Մեր խնդիրն է հաշմանդամություն ունեցող անձանց ներառել, ոչ թե նրանց առջև դռները փակել»:


Ուզում եմ հուսալ՝ ԱԽ նիստում պատկերացում ունեցել են, թե ինչ նոր սպառնալիքներ են հայտնվել ՀՀ-ի համար. Զաքարյան

Ուզում եմ հուսալ՝ ԱԽ նիստում պատկերացում ունեցել են, թե ինչ նոր սպառնալիքներ են հայտնվել ՀՀ-ի...

13:03

Հայտնի են Իրանի զինված ուժերի մահացած հրամանատարների անունները

Հայտնի են Իրանի զինված ուժերի մահացած հրամանատարների...

12:28

Հայաստանից գնացող ու դեպի Հայաստան եկող որ ավիաուղիներով չվերթներն են չեղարկվել

Հայաստանից գնացող ու դեպի Հայաստան եկող որ ավիաուղիներով չվերթներն են...

12:02

Իրանի դպրոցում զոհերի թիվը հասել է 148-ի

Իրանի դպրոցում զոհերի թիվը հասել է 148-ի

10:36

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է

10:02

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ԱԳՆ

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները....

14:25

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր...

14:07

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ...

13:45

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են գրանցել

Դեպի Երևան մի շարք չվերթեր չեղարկվել կամ ուշացում են...

13:26

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա

ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի...

13:07

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է

12:48

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ

Թրամփը հաստատեց, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Իրանի...

12:21

Իրանը փակել է իր օդային տարածքը

Իրանը փակել է իր օդային տարածքը

12:04

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար

Կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության...

22:15

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լևոն...

22:01

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ճանապարհներին

21:45

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների հարցը

Զվերևի գլխավորած պատվիրակության հետ քննարկել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան...

21:21

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

21:04

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի ունեցել

Բաբաջանյան փողոցում բնակարանային գողություն էր տեղի...

20:34

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ Մխիթարյան

Մտադիր եմ խաղալ և չեմ էլ մտածում կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ...

20:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44