The Washington Post պարբերականի հրատարակիչ եւ գործադիր տնօրեն Ֆրեդ Ռայանի կարծիքով՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիին կարող էին «իշխանությունների թողտվությամբ սառնասրտորեն սպանել», հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: «Մենք քանիցս սաուդյան եւ թուրքական իշխանություններին հարցրել ենք, թե որտեղ է գտնվում Հաշքաջին, սակայն ոչ մի համոզիչ պատասխան չենք ստացել: Դրա փոխարեն, նորությունները, որ հայտնվում են նրա ճակատագրի մասին, ցույց են տալիս, որ նա դարձել է իշխանությունների թողտվությամբ սառնասիրտ սպանության զոհ»,- ասել է նա: Ռայանը հավելել է, որ «անթույլատրելի են լռությունը, մերժումները եւ [քննության] ձգձգումները», եւ պարբերականը «ցանկանում է ճշմարտությունն իմանալ»:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Հաշքաջին գնացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան փաստաթղթեր ձեւակերպելու, եւ այդ օրից հետո կապ չի հաստատել: Հոկտեմբերի 6-ին Reuters-ը հայտնել էր, որ Թուրքիայի ոստիկանությունը դիտարկում է հյուպատոսարանում լրագրողի սպանության վարկածը: Երեքշաբթի ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան արքայազն Հալեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հերքել էր Թուրքիայում անհետացած սաուդցի լրագրողի սպանության մասին տեղեկությունը: Հաշքաջին հայտնի է Էր Ռիադի ներկայիս քաղաքականության քննադատական արտահայտություններով: 2017 թվականին նա լքել էր հայրենիքը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Լրագրողը մշտական հիմունքներով հոդվածներ էր գրում The Washington Post-ի համար, որոնցում վերլուծում էր Սաուդյան Արաբիայի իրավիճակը եւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ լռության չմատնելով իշխանությունների գործունեության խնդրահարույց ուղղությունները եւ քննադատելով Էր Ռիադին:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44