Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Շ.-ն, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված լինելով որպես ավագանու անդամի թեկնածու, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է տվել Ա. Մ.-ին:
Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 23-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել նաև Ս. Շ.-ն:
Նախընտրական փուլում՝ 2018թ. սեպտեմբերի 19-ին, Ս. Շ.-ն պարզելով, որ Երևան քաղաքի բնակիչներ` ամուսիններ Շ. Մ.-ն և Ա. Մ.-ն մասնակցելու են կայանալիք արտահերթ ընտրություններին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նրանց առաջարկել է կայանալիք ընտրությունների ժամանակ քվեարկել իր ներկայացրած կուսակցության օգտին:
Ա. Մ.-ն Ս. Շ.-ի ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար վերջինիցս պահանջել է դրա դիմաց վճարել իրենց խմելու ջրի պարտքը՝ 150.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Ս. Շ.-ն խոստացել է Ա. Մ.-ին և նրա ամուսնուն ընտրություններից հետո վճարել նրանց խմելու ջրի պարտքի կեսը:
Այսպիսով, վերը նկարագրված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Ս. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44