Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ ԱՄՆ ժողովրդի և իշխանությունների կողմից երկրին բերած մշտական զորակցությանը, հայ-ամերիկյան հարաբերություններին` գնահատելով նաև դրանց ամրապնդման և զարգացման գործում դեսպանի ներդրած ջանքերը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստանում պաշտոնավարման տարիներին դեսպանն ականատես եղավ պատմական մի շարք իրադարձություններին:
Իր հերթին ԱՄՆ դեսպանը, ուրախություն հայտնելով Հայաստանում իր ծառայությունը բերելու առիթով, նշեց, որ թողնում է երկիրը նրա ապագայի հանդեպ մեծ հույսերով:
Պրն. Միլսը գոհունակությամբ հաստատեց, որ այս տարիներին հնարավորություն է ունեցել ճանաչելու հայ ժողովրդին, ավելին իմանալու ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր դերի և պատասխանատվության մասին, ինչպես նաև ծանոթանալու ազգային ավանդույթներին և սովորություններին:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը և սահմանին արձանագրվող անցանկալի միջադեպերին, որոնց հետևանքով երիտասարդ կյանքեր են ընդհատվում, հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ խնդիրը կգտնի իր խաղաղ լուծումը և կերաշխավորվի մեր ժողովրդի ազատ, անկախ կյանքը մեր պատմական Արցախ աշխարհում: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն արտահայտեց հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի կապակցությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ խոսեց նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների, մասնավորապես սոցիալ-տնտեսական կյանքի մասին:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ կգտնվեն բարվոք լուծումներ փոխհասկացողության ոգով և երկխոսության ճանապարհով: Նորին Սրբությունը շեշտեց, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական հավատի շնորհիվ լավատեսությամբ է մշտապես հաղթահարել իր կյանքի դժվարությունները և արձանագրել բարի արդյունքներ:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձան նաև Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կազմակերպված «Հայաստան» ցուցահանդեսին` բարձրորեն գնահատելով կատարված աշխատանքը:
Վերջում Վեհափառ Հայրապետը հաջողություններ մաղթեց դեսպանին հետագա իր ծառայության մեջ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01