ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրվեց հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Կարծում եմ, որ այս հուշագիրն էլ ավելի է ամրապնդում այն փաստը, որ մենք մեր ամբողջ ներուժով ներդրվել ենք հեղափոխության ընթացքում, և փոխհամաձայնության գալով ՀՀ Վարչապետի հետ՝ պարոն Ծառուկյանը մեկ անգամ ևս ապացուցում է, որ միշտ աջակցել է ու կշարունակի աջակցել ժողովրդին։
Ըստ իս՝ սա լավ առիթ է ևս մեկ անգամ միահամուռ ուժերով էլ ավելի ժողովրդավար երկիր կառուցելու համար՝ ունենալով կայուն և որակով օրենսդիր մարմին։ Գնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այն էլ անցնցում իշխանափոխությունից հետո, պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրիս համար սա մի բացառիկ առաքելություն է ավելի կայուն դարձնելու Հայաստանում նոր ձևավորված խորհրդարանական համակարգը։
Ակնհայտ է, որ երկրի խորհրդարանական կառավարման համակարգում պետության գլխավոր քաղաքական հարթակը խորհրդարանն է, որտեղ հրապարակայնորեն բախվում են իշխանության և ընդդիմության՝ քաղաքական մեծամասնության և փոքրամասնության դիրքորոշումները։ Այս պայմաններում քաղաքական մեծամասնությունը պարտավոր է հանրությանը ներկայացնել իր կայացրած որոշումների հիմնավորվածությունը։
Պարոն Ծառուկյանի և մեր կուսակցության ակնկալիքներն էլ ի սկզբանե միտված են եղել նրան, որ ցանկացած որոշում լինի հրապարակայնորեն քննարկված և հիմնավորված, որպեսզի մենք կարողանանք իրագործել խորհրդարանական կառավարման համակարգի կայացման մեր առաքելությունը։ Կարծում եմ՝ այս պարագայում մենք ունենք մեծ ձեռքբերումներ՝ խորհրդարանում լինելով ակտիվ և աշխատելով արդար ու թափանցիկ։
Համոզված եմ՝ այս հուշագրով դեռ բազմաթիվ չլուծված խնդիրներ իրենց տրամաբանական լուծումը կստանան համընդհանուր աշխատանքների շնորհիվ»։
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03