Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ Հայաստանի ուսանողները հնարավորություն կունենան սովորել Քվեբեկի ցանկացած համալսարանում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
«Ֆրանկոֆոն մի քանի պետությունների հետ ունենք միջպետական համաձայնագրեր, որոնց շրջանակում իրականացնում ենք ուսանողների փոխանակում: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ Քվեբեկի համապատասխան գերատեսչության կողմից Հայաստանի ուսանողների համար առաջարկվել է 10 կրթաթոշակ: Ի դեպ, բացարձակ կապ չունի, թե ինչ ծրագրով՝ բակալավրի, մագիստրոսի, թե այլ: Սա առայժմ կլինի մեկանգամյա միջոցառում, սակայն այն կդառնա լավ հիմք, որ սրա հիման վրա կառուցենք հետագա համագործակցությունը»,- ասաց նախարարի տեղակալը:
Արևիկ Անափիոսյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի հետ փորձում են համաձայնություն ձեռք բերել՝ կապված Հայաստանի կրթական հաստատություններին աջակցելու հետ:
Փորձում են հասկանալ, թե Ֆրանսիայի կառավարությունն ինչ ներդրում կարող է ունենալ Հայաստանում կրթական երկու հաստատությունների՝ Ֆրանսիական համալսարանի և ֆրանսիական դպրոցի զարգացման համար:
Նախարարի տեղակալը նշեց, որ «Ալյանս Ֆրանսեզը» ֆրանկոֆոնիայի շրջանակում ուսուցիչների համար կազմակերպել է ֆրանսերեն լեզվի մասնագիտական զարգացման դասընթացներ: Առաջարկվել է դասընթացներ անցկացնել նախարարության որոշ աշխատակիցների համար, ովքեր ունեցել են համապատասխան մակարդակի գիտելիքներ:
«Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ֆրանկոֆոն երկրների տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ ինչպես բուհական, այնպես էլ դպրոցական մակարդակում: Հայաստան են ժամանել ֆրանկոֆոն համալսարանների ներկայացուցիչներ, որոնց հետ ունենք նախնական պայմանավորվածություն՝ մեր բուհերի համապատասխան ֆակուլտետների ու ամբիոնների հետ աշխատելու համար»,- ասաց Արևիկ Անափիոսյանը: Նա տեղեկացրեց, որ այս օրերին Ֆրանսիայից Բելգիայից մի շարք այլ երկրներից նաև մասնավոր այցերով տարբեր բուհերից ներկայացուցիչներ են գալիս Հայաստան և այցելում կրթական հաստատություններ:
Արևիկ Անափիոսյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է համագործակցության հուշագիր կնքել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01