Հոկտեմբերի 8-ին և 9-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բանավոր բողոքներ է ստացել Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի միջնակարգ դպրոցի որոշ աշակերտների ծնողներից ու աշխատակիցներից՝ վերջին օրերին դպրոցում լարված իրավիճակի մասին, ինչի հետևանքով զգալի թվով ծնողներ իրենց երեխաներին չեն ուղարկել ուսումնական պարապմունքներին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Բանավոր բողոքների հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել մարդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքը քննարկման ընդունելու մասին: Իսկ հոկտեմբերի 10-ին ՄԻՊ հաստատության ներկայացուցիչները մեկնել են Միջնավան՝ տեղում համակողմանիորեն ուսումնասիրելու խնդիրը: Նրանք առանձնազրույցներ են ունեցել մի խումբ աշակերտների, ծնողների, մանկավարժական կազմի և տնօրենի հետ:
Առանձնազրույցների և դիտարկման այլ աշխատանքների ընթացքում արձանագրվել են երեխայի իրավունքներին վերաբերող մի շարք բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ՄԻՊ աշխատակազմը շեշտադրում է հետևյալ դրույթները՝
Պետությունը, որպես պոզիտիվ պարտականություն, պարտավոր է դպրոցում ապահովել բարենպաստ միջավայր երեխաների իրավունքների պաշտպանության և փոխհարգանքի հիման վրա ձևավորված դաստիարակության ապահովման համար: Այդ ճանապարհին էական հանգամանք է տնօրինության, ուսուցիչների և այլ աշխատակիցների միջև պատշաճ փոխհարաբերությունների առկայությունը՝ բացառելով հատկապես երեխաների ներկայությամբ կոնֆլիկտային իրավիճակների ձևավորումն ու ուսուցչի արժանապատվության ոտնահարումը: Երեխաների լավագույն շահից է բխում, որ հատկապես դպրոցի ներսում ուսուցիչներն իրենց բարձր առաքելությանը համապատասխան վարք դրսևորեն և արժանանան հարգալից վերաբերմունքի:
Ծնողները, որպես երեխաների լավագույն շահի առաջնային ներկայացուցիչ և պատասխանատու, պետք է զերծ մնան երեխաների իրավունքների անհամաչափ սահմանափակումից՝ որպես այլոց հանդեպ բողոքի դրսևորման նշան: Այդպիսի դեպքերում կարևոր է առաջնահերթ ուշադրության ներքո պահել երեխաների շահերը և հաշվի առնել նրանց կարծիքները՝ իրենց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:
Ողջունելի է այն հանգամանքը, որ պետական կառավարման լիազորված մարմինների միջամտության արդյունքում հոկտեմբերի 10-ին դպրոցում վերականգնվել է բնականոն դասապրոցեսը, ինչպես նաև արդեն միջոցներ են ձեռնարկվում երեխաների իրավունքների պաշտպանությունը խոչընդոտող պատճառների վերացման ուղղությամբ:
ՄԻՊ աշխատակազմը համապատասխան գրություններ է հղելու Միջնավանի դպրոցի կառավարում և վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմիններին՝ պահանջելով պարզաբանումներ արձանագրված բողոքների վերաբերյալ և ներկայացնելով ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկներ:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44