Նիգերը ֆրանկոֆոնիայի ակունքն է, ամեն ինչ արել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման և պահպանման համար: Այս մասին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթում ասաց Նիգերի նախագահ Մահամադու Իսուֆուն:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը երկրորդ ամենամեծ կազմակերպությունն է ՄԱԿ-ից հետո»,-ասաց նա:
Նա նշեց, որ Նիգերը միանում է ցավակցություններին, որ ամբողջ աշխարհն ուղղել է Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Իր հսկայական աշխատանքի ընթացքում Շառլը ֆրանսերեն լեզվի դեսպան է եղել, նա պետք է գտնվեր այստեղ՝ այս դահլիճում, մենք՝ բոլորս, անհամբեր սպասում էինք այն պահին, երբ Շառլը կերգեր սերը, մշակույթը: Շառլի կորուստը մեծագույն կորուստ է Ֆրանսիայի, Հայաստանի, մշակույթի աշխարհի և ամբողջ աշխարհի համար»,-ասաց նա:
Անդրադառնալով գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսին՝ նա ասաց, որ անդամ երկրների կարևորագույն արժեքը խաղաղասիրության, մարդասիրական արժեքների տիրույթում միասին ապրելն է:
«Այս թեմայի շուրջ կցանկանայի ընդգծել հինգ մարտահրավեր, որոնք կարևոր են իմ երկրի համար. անվտանգություն, միգրացիաներ, դեմոգրաֆիկ, կլիմայական մարտահրավերները և աշխարհի բազմաբևեռ մարտահրավերը:
«Մի շարք անդամ երկրներ առճակատվում են ահաբեկչության վտանգներին»,-ասաց նա:
Մահամադու Իսուֆուն անդրադարձավ մարտահրավերներին առանձին-առանձին, ներկայացրեց իր դիտարկումները դրանց վերաբերյալ:
«Տնտեսական և քաղաքական մի շարք տիրույթներում այսօրվա միջազգային կառավարումը բավարար արդյունավետ չի աշխատում, այն չի կարողանում արդյունավետորեն պայքարել կլիմայական տաքացման և այլ մարտահրավերների դեմ: Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար»,-ամփոփեց իր ելույթը Նիգերի նախագահը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44