Աշխարհը Ֆրանկոֆոնիայի կարիք ունի. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթում ասաց Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն:
Նա նշեց, որ այս վեհաժողովն ընձեռում է հրաշալի հնարավորություն՝ կիսվելու այն մարտահրավերների շուրջ, որոնք իրենց անհանգստացնում են:
«Շատ-շատ բաներ փոխվել են, բայց, այնուամենայնիվ, հիմնական տենդենցները դեռ ներկա են, և որոշ տենդենցներ ամրապնդվում են: Դիմակայելով առճակատումներին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք միջազգային համագործակցության արժեքները, լինի կլիմայական հարցերի շուրջ հավաքներ, այս բոլոր միջամտությունները պետք է լինեն արդյունավետ և ճշմարտացի, և դրանք կլինեն ճշմարտացի և արդյունավետ, եթե մենք կարողանանք բազմաբևեռ պատասխաններ բերել»,-ասաց նա:
Ալեն Բերսեն նկատեց, որ այսօր իրենք տեսնում են հակառակ տենդենցը, որը տանում է պետություններին փակուղի և իզոլացման:
«Այո, մենք այսօր ապրում ենք ժամանակներ, որտեղ առկա է բազմաբևեռ համագործակցության վստահության պակասը: Այս պարագայում ես վստահ եմ, որ Ֆրանկոֆոնիան մեծ արժեք է»,-ասաց նա:
Շվեյցարիայի նախագահը նշեց, որ ֆրանսերենը ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ մի գործիք, որը կառուցում է միտքը: «Ֆրանկոֆոնիայի հսկայական ուժերից մեկն էլ բազմազանությունը հաշվի առնելը և ներառելն է, բայց բազմազանությունն առանց հավասարության արժեք չի կարող ունենալ: Հաշվի առնելով այս բազմազանությունը՝ Ֆրանկոֆոնիան ունի շատ մեծ կարևորություն միջազգային ասպարեզում` ժողովրդավարության և խաղաղության նպաստելու երևույթներ, Ֆրանկոֆոնիան նաև ամբողջ ցանցն է օգտագործում, որպեսզի կիսի երիտասարդության և մշակութային արժեքները: Մշակութային կարևորագույն խաղացող է Ֆրանկոֆոնիան»,-ասաց նա:
Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսենի խոսքով` Ֆրանկոֆոնիան չի կարող անմասն մնալ ռեֆորմներին ու փոփոխություններին: Ըստ նրա՝ կարևոր է, որ Ֆրանկոֆոնիան նաև ընդունի նոր անդամների: Շվեյցարիայի ղեկավարը կարևոր առանցք համարեց մարդասիրական արժեքները, կին-տղամարդ հավասարությունը, ազատ ընտրությունները, օրենքի գերակայության և հավասարության հարգանքը:
«Եթե Ֆրանկոֆոնիան կարող է ներդրում ունենալ այս գործառույթներում, ապա դա հետևյալն է. մատնանշել խնդիրները և հաղթահարել դրանք: Այն փաստաթղթերը, որոնք ստորագրվելու են, ամբողջովին արտահայտում են «Միասին ապրելու» Երևանի գագաթնաժողովի ուղերձը»,-ասաց նա:
Շվեյցարայի նախագահը ևս հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի հիշատակին:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03