«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է սկսնակ գիտնականներին և հետազոտողներին՝ հատկապես պատմության և հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։ Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
Հնգամյա կրթաթոշակային նախագծի առաջին փուլում հատուկ ուշադրության են արժանանալու 35 տարին չբոլորած հայաստանաբնակ հայագետ գիտնականներն և հետազոտողները։ Երկրորդ և երրորդ փուլերում այն ընդլայնվելու է՝ ընդգրկելով գիտնական-հետազոտողների ամբողջ հայկական սփյուռքից և դրանից դուրս։ Տարեկան տրամադրվելու է երկու կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 30,000 ԱՄՆ դոլար։
«Համալսարաններն ու գիտնականները կարևոր դեր ունեն ողջ մարդկությանն առնչվող հարցադրումների ձևակերպման և դրանց պատասխանների որոնման գործում։ Վարդան Գրեգորյանի կրթաթոշակն աջակցում է պրպտող և հետազոտող մտքին, որի մարմնավորումն ինքը Վարդան Գրեգորյանն է։ Հպարտ ենք, որ այս կրթաթոշակը կընդլայնի Հայաստանի վերաբերյալ գիտելիքի ծավալը՝ արժևորելով ներդրումները հայագիտության մեջ»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և հավելել. «Այս հայտարարությունը մենք անում ենք այսօր՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, հիմնարար և միջմշակութային փոխանակման միևնույն ոգով, որով V դարի մեր Թարգմանիչներն իրենց ներդրումն ունեցան հայկական քաղաքակրթական միջավայրում։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը պատվում է նրան և այս ավանդույթը»։
Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի և միջազգային գիտական կենտրոնների միջև կապերը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և հայագիտության ոլորտի մասնագետների աջակցությամբ՝ Scholae Mundi կրթական հարթակը որոշիչ դեր կունենա նախագծի իրականացման գործում։
Այս նախագիծն ստեղծվել է հայագիտության ոլորտի մասնագետների խորհրդատվությամբ՝ խթանելու գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում և հայկական թեմատիկայի ուսումնասիրությունը միջազգային ասպարեզում։ Ի թիվս այլոց, նախաձեռնության կողմից հարցի քննարկմանը մասնակցել են փորձագետներ՝ Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող Հրաչ Չիլինգիրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը և Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը։
Յուրաքանչյուր հայտ քննվելու է հինգ հոգուց բաղկացած միջազգային Ընտրող խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են հետևյալ ականավոր գիտնականները.
· Ռոնալդ Գ. Սյունի, Վիլյամ Սյուելի անվան պատմության և քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր (Միչիգանի համալսարան), քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր (Չիկագոյի համալսարան),
· Ջորջ Բուռնության, պատմագիտության ավագ պրոֆեսոր, Այոնա քոլեջ,
· Հրաչ Չիլինգիրյան, Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող,
· Լևոն Չուգասզյան, Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ,
· Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն։
Ողջունելով հայտերի ընդունման փուլի մեկնարկը՝ Ռոնալդ Սյունին շեշտել է. «Կարիերայի մեկնակետում գտնվող խոստումնալից գիտնականին աջակցող փոքրիկ ներդրումը վերադառնում է բազմապատկված, քանի որ այդ հետազոտողը ժամանակի ընթացքում շարունակում է իր ներդրումը բերել աշխարհի վերաբերյալ ընդհանուր գիտելիքի գանձարանին։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն առատ պտուղ կտա առաջին սերմերը տնկելուց տասնամյակներ անց»։
Հայտերի ընդունման գործընթացը տեղի կունենա առցանց և կտևի մինչև 2018թ. դեկտեմբերի 1-ը։ Բոլոր դիմորդներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝
· Հետազոտական հայտ/առաջարկ՝ անգլերենով (առավելագույնը 2,000 բառ, կրկնակի տողարանքով, 12pt տառաչափով)
· Ինքնակենսագրություն (CV)՝ հրատարակությունների ցանկով հանդերձ
· Ուղեկցող նամակ
· Նվազագույնը մեկ երաշխավորագիր՝ տրված գիտնականի կողմից
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01