Երեկ Ազատության հրապարակում հավաքված մի խումբ արկածախնդիրների համակարգողը հայտարարեց, որ ոստիկանության գնդապետին սպանած, մյուս բարձրաստիճան ոստիկաններին զենքի ուժով պատանդ պահող ահաբեկիչները «հերոսներ» են և այն ամենն, ինչ նրանք անում են, «մեր» (իրենց) բարօրության համար են անում:
Սեփական ամբիցիաները բավարարելու և ինքնափիառվելու նպատակով սպանված գնդապետի արյունը շահարկող արկածախնդիրները փորձում են հանրայնացնել այն թեզը, թե Պավլիկ Մանուկյանն ու նրա զինված խմբավորման մյուս անդամները ոչ թե ահաբեկիչներ են, այլ հերոսներ: Ընդամենը մի քանի նկատառում՝ առանց անձնավորման, ավելորդ հուզականության ու ռոմանտիզմի.
- մի խումբ զինված մարդիկ գրոհել են ոստիկանության գունդը (պետական հաստատություն),
- գրոհի ընթացքում սպանել են ոստիկանության գնդապետի,
- զենքի սպառնալիքով պատանդ են վերցրել բարձրաստիճան ոստիկանների և այլ սպաների,
- ակնհայտ ապօրինի պահանջներ են ներկայացրել գործող իշխանություններին:
Վերոգրյալ ենթակետերը «ահաբեկչություն» տերմինի դասական նկարագրությունն են, իսկ ինչ վերաբերվում է ահաբեկիչների մոտիվացիաներին, ապա դրանք որևէ կերպով չեն արդարացնում տեռորը: Դա ընդամենը խոսուն ապացույցն է այն բանի, որ ոստիկանության գունդը գրաված ահաբեկիչներն իրենց գաղափարները չեն կարողացել իրականացնել օրենքի շրջանակներում: Իսկ դրա պատճառն, իր հերթին, այն է, որ նրանց գաղափարներն ու մոտեցումները հասարակության կողմից ստացել են զրոյական աջակցություն: Ասվածի ապացույցն է այս խմբակի կողմից վերջին շրջանում անցկացվող հանրահավաք-մանրահավաքների պատկերը, երբ ողջ հայ ժողովրդի անունից խոսող կազմավորման հրավիրած զանգվածային միջոցառումներին մասնակցում էր առավելագույնը 50-100 մարդ (համացանցում առկա են բազմաթիվ լուսանկարներ):
Ի դեպ, ևս մեկ նկատառում. ինչպես աշխարհում օրենքի շրջանակներից դուրս գործող բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներ, այնպես էլ «Սասնա ծռերը», «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստանը» և Սեֆիլյանի կողմից ղեկավարվող այլ ծայրահեղական կառույցները չունեն իրավա-կազմակերպչական որևէ ձևակերպում ու պետական մարմիններում գրանցված չեն: Սա ևս պատասխանատվությունից խուսափելու յուրօրինակ միջոց է:
Ինչ վերաբերվում է ներկայումս ընթացող բանակցություններին, այստեղ ևս կան որոշակի վերապահումներ. առավելագույնը, ինչի շուրջ կարելի է բանակցել պատանդ պահող ահաբեկիչների հետ, դա նրանց հանձնվելու ձևն է, ոչ ավելին: Սակայն դա ևս իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ՝ հետագայում նախադեպեր ստեղծելու առումով: Հենց դա է պատճառը, որ ահաբեկչությունների հետ պարբերաբար առնչվող ԱՄՆ-ն ունի որդեգրած անփոփոխ սկզբունք. «Ոչ մի բանակցություն ահաբեկիչների հետ»:
P.S. Ովքեր չեն դիտել և ունեն ազատ ժամանակ, խորհուրդ կտամ դիտել «Նախագահի ինքնաթիռը» (“Air Force One”) ֆիլմը՝ քաղաքական ահաբեկչության մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34