Ես Երեւանից գնալու եմ Ֆրանկոֆոնիան ինձ հետ տանելով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովից ամբոփիչ ասուլիսում հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: «Մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնում այս պաշտոնը: Ինձ համար մեծ պատիվ է այն վստահությունը, որ դուք ցուցաբերում եք իմ նկատմամբ: Դուք ինձ ուղղորդել եք եւ ձեր հույսները նաեւ իմ վրա եք դրել: Ես Երեւանից գնալու եմ Ֆրանկոֆոնիան ինձ հետ տանելով: Շնորհակալ եմ այս հնարավորությունը, որ տալիս եք՝ ղեկավարելու կազմակերպությունը հաջորդ 4 տարիներին: Այս ընտանիքը ունի մեծ ներուժ, դրա հետ է կապված, որ ուզում էի ներկայացնել իմ թեկնածությունը: Սա մարտահրավեր է, որը ես կփորձեմ հաղթահարել: Ես սա մենակ չեմ անելու, անելու եմ համախմբված, ուղղորդելու եմ իմ ոճով եւ ձեր աջակցությամբ»,-ասաց նա: Մուշիկիվաբոն նշեց, որ վերջին 2,5 ամսում շուրջերկրյա ճամփորդություն է կատարել՝ փորձելով հավաքագրել ֆրանկոֆոն երկրների գաղափարները, ակնկալիքները: Նա շնորհակալություն հայտնեց Աֆրիկյան պետությունների միությանը, որն իրեն առաջադրել էր կազմակերպության գլխավոր քարտուղրի պաշտոնում. «Իմ թեկնածությունը ոչ միայն ինձ համար է կարեւոր, այլեւ վկայությունն է, որ մենք բոլորս ավելի ուժեղ կարող ենք լինել»: Նա ընդգծեց կազմակերպության որոշ ներկայացուցիչների մտահոգությունը, որ ֆրանսերենն ավելի նվազ է կիրառվում իրենց երկրներում: «Ես որպես գլխավոր քարտուղար կարեւորություն եմ տալու ֆրանսերենին այս բազմալեզու աշխարհում: Այն 9 տարին, որ ես անցկացրեցի Ռունդայի դիվանագիտական ոլորտում, ես փորձել եմ լուծումներ գտնել կոնկրետ հարցերի, մի երկիր, որը տուժել է ցեղասպանության պատճառով, որը նաեւ կարողացավ վերակառուցվել, ես ուզում եմ ֆրանկոֆոնիային տալ իր դերը որպես մի ատյան, որը կունենա հաշտարարի դեր այդ բանակցություններում».-ընդգծեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01