Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Մարալիկում հանդիպում ունեցավ համայնքապետ Արտակ Գևորգյանի հետ, ում հրաժարականը պահանջում են բնակիչները:
Նախքան համայնքապետի ժամանելը, բնակիչներn արդեն Դավիթ Սանասարյանի կոչով բացել էին համայնքապետարանի դուռը, որի փակված լինելու պատճառով աշխատակցիները չէին կարող մուտք գործել:
Դավիթ Սանասարյանը համայնքապետից խնդրեց իրենց անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել, իսկ համայնքապետը պատասխանեց, որ սիրով կտրամադրեն, սակայն այսօր ոչ աշխատանքային օր է և աշխատակիցներն աշխատանքի չեն: «Աշխատանքային օր կտրամադրենք, դուք էլ ձեր վերահսկողությունը կանեք»,-ասաց նա:
Արտակ Գևորգյանն ասաց, որ ինքը չորս անգամ վերընտրվել է և հիմա էլ խոշորացված համայնքի ղեկավարն է, արդեն 11 ամիս պաշտոնավարում է: «Բնակիչների կողմից խորը վստահություն և պահանջ կա, որ տեր կանգնեն 11 ամիս առաջ տված քվեին, որոնք տվել են իրենք:
Իհարկե, խորին հարգանքով եմ վերաբերում վարչապետ կոչին, բայց պետք է խաղաղության և հավասարկշռության բալանսը պահպանվի»,-ասաց նա` անդրադառնալով Դավիթ Սանասարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մեջբերմանը, ըստ որի, եթե համայնքապետերն այդքան ուժեղ են, ապա թող հրաժարական տան և նորից մասնակցեն ընտրությունների:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ այսօր կա ճգնաժամ, որը պետք է լուծվի: Նա նկատեց, որ տաս աշխատանքային օր աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել և հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է պատկերացնում լուծման տարբերակները: «Ճիշտ չէ, որ այս ճգնաժամը երկար տևի»,-ասաց նա:
Համայնքապետը նկատեց, որ հավաքված բնակիչների մեջ կան մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիրներ ունեն և սեփական շահեր ունեն, և կան նախկին թեկնածուներ, որ ձայն չեն ստացել: «Նրանք Նոր Հայաստանի հետ, նոր ժամանակաշրջանի հետ առնչություն չունեն»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանը կոչ արեց գնահատականներ չտալ: Այնուհետև, դուրս գալուց հետո, նա համայնքի բնակիչներին ներկայացրեց համայնքապետի հետ ունեցած խոսակցության մասին: «Խնդրում եմ, հանգիստ դուք ձեր գործով գնացեք, եթե հասել ենք այստեղ, ուրեմն զբաղվում ենք այդ գործով, թողեք ելումուտ անեն, խոչընդոտներ չլինեն համայնքապետի աշխատողների համար, նրանց պետք է շատ հարցեր տանք, դրա համար խնդրում ենք այս բողոքի ակցիան, գոնե ժամանակավորապես, քանի դեռ գործ ենք անում, դադարեցրեք մնացածն օրեր անց կերևա: Ես ո՞վ եմ, որ ձեզ ասեմ՝ հրաժարական մի պահանջեք»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանը նշեց, որ համայնքապետի հրաժարականը պահանջելը բնակիչների իրավունքն է, բայց կոչ արեց չփակել դուռը, թույլ տալ աշխատել, քանի որ շատ հարցերի պետք է պատասխանեն համայնքապետարանի աշխատակիցները: Նա նշեց, որ ծառայության աշխատակիցները երկուշաբթի կլինեն համայնքապետարանում:
Այսպիսով՝ բնակիչները համաձայնեցին այլ տեղ բարձրացնել իրենց պահանջը՝ չխանգարելով համայնքապետի աշխատանքներին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01