Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ Հարություն Արմենյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը իր խոսքում կարևորել է համալսարանի կողմից տարիներ ի վեր Արցախում իրականացվող Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, որը բնակիչներին տրամադրում է կրթական և տնտեսական հնարավորություններ աշխատատեղեր ստեղծելու ու համայնքներում կյանքը բարելավելու նպատակով: Գ. Մարտիրոսյանը երախտագիտություն է հայտնել նաև բարերար Ջերալդ Թրփանջյանին տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով մշտապես Արցախին աջակցություն ցուցաբերելու համար: Հարություն Արմենյանը պետնախարարին հավաստիացրել է, որ ծրագիրը կշարունակվի, և ներկայումս բանակցում են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ, որպեսզի սեփական բիզնեսը ստեղծել ցանկացող շրջանավարտները ևս ծրագրից օգտվելու հնարավորություն ունենան: Դրան զուգահեռ՝ որպես նոր առաջարկ՝ ներկայացվել է նաև գյուղական վայրերում մասնավոր բժշկությունը զարգացնելու ծրագիրը: Պետնախարարը ողջունել է առաջարկները և հայտնել կառավարության պատրաստակամությունը ծրագրերի իրականացմանը նպաստելու գործում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01