ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կազմակերպիչներին և իրականացնողներին՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանն արձանագրեց, որ գագաթնաժողովի արդյունքները Հայաստանի համար դրական էին: «Կարող ենք ասել, որ այս իրադարձությունը, որը մեր անկախությունից ի վեր ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, միանշանակ ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանը և հեղինակության բարձրացմանը»,- ընդգծեց նա:
ՀՀ վարչապետի խոսքով՝ գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու գործում շատ մեծ էր ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարումը: «Գագաթնաժողովի կազմակերպման ընթացքում շատ մեծ ծառայություն իրականացրեց ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ամբողջ պետական համակարգը, կամավորները»,-ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ գագաթնաժողովին մասնակցող բարձրաստիճան հյուրերն արդեն հիմնականում մեկնել են, և հյուրերի մեկնման գործընթացը շարունակվում է: «Հույս ունեմ, որ այն ևս բարձր մակարդակով կիրականացվի և մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև իր ֆրանսերենի դասախոս Սյուզան Ղարամյանին և «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպությանը: «Ես շարունակելու եմ ֆրանսերենի, նաև անգլերենի և ռուսերենի ուսումնառությունը, որովհետև լեզվի մակարդակը միշտ էլ պետք է բարձրացնել»,- նկատեց նա:
Երևանում ավարտված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Հոկտեմբերի 11-ի նիստի ընթացքում ՖՄԿ գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Հիմնվեց համաժողովի բյուրոն, մասնակիցները հաստատեցին օրակարգի նախագիծն ու ծրագրավորեցին աշխատանքները: Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովի թեման էր «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել էր նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44