Նկարում Արսեն Գասպարյանը նստած է Նիկոլ Փաշինյանի ձախ կողմում:
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ուսումնասիրություն իրականացնող Eurasianet լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին, ով զբաղվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով:
Ինչպես հոդվածում նշվում է, Գասպարյանի նշանակումն այդ պաշտոնում կարող է ավելացնել նոր կառավարության հանդեպ քննադատությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս դատական գործընթացների մեջ է գտնվում ԱՄՆ-ում:
Միացյալ Նահանգներում երեք տարվա ընթացքում նրա մասնակցությամբ երեք դատավարություն է տեղի ունեցել՝ կապված չվճարված պարտքերի հետ: Աղբյուրի տվյալներով՝ 52-ամյա Գասպարյանը, ով ԱՄՆ և ՀՀ քաղաքացի է, ընդհանուր առմամբ 25 000 դոլարի պարտք ունի: Այս գործով երկու դատավարություն արդեն ավարտվել է, իսկ երրորդն ընթացքի մեջ է:
Խոսքը Գասպարյանի՝ սիգարի արտադրման բիզնեսի մասին է, որը նա հիմնել է Ռուսաստանում, որտեղ էլ բացել է Hecho a Mano սիգարի առաջին թեմատիկ խանութը: Այնուհետև տեղափոխվելով Ֆլորիդա՝ Գասպարյանը հիմնել է Դոմինիկյան սիգարների իր սեփական ապրանքանիշը: 2014-ին նա աշխատել է որպես Ֆլորիդայում գործող Vitolier սիգար արտադրող ընկերության նախագահ:
Գասպարյանի խոսքով՝ սիգարի բիզնեսը նա թողել է 2015-ին: Դրանից հետո վարկային պարտքերի պատճառով նրա դեմ դատական հայց են ներկայացրել American Express-ը և Capital One Bank-ը:
Նախքան Փաշինյանի կողմից հուլիսին խորհրդական նշանակվելը Արսեն Գասպարյանը երկու տասնամյակ ապրել է Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում: Մինչ այդ նա պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում 1990-ականներին:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44