Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե իրեն Ալիևի հակառակ հայտարարությունը կզարմացներ։ Պողոսյանը նաև համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե այսքանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է Արցախը բանակցային սեղանին վերադարձնելը, իսկ Ալիևը՝ հակառակը, Փաշինյանի կողմից բանակցությունների գնալը հետ քայլ կհամարվի։ Նա հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ հայտարել, որ կան հարցեր, որոնց շուրջ ինքը պատրաստ է բանակցել։
«Երբ ասում ենք արցախյան հակամարտություն, պետք է հասկանանք, թե ինչ էլեմենտներից է բաղկացած այն։ Արցախյան հակամարտության հիմքում ընկած է կարգավիճակը, իսկ մնացյալը՝ մեզ տարանջատելը, անկախ պետություն հռչակելը և այլն, մարտահրավերներ են։ Հայաստանն ամբողջ այս ժամանակահատվածում ստանձնել է Արցախում ապրող հայության երաշխավորի դերը, և անվտանգության շրջանակում կան հարցեր, որ քո պարտավորությունները պետք է կատարես։ Երբ նայում ենք ապրիլյան պատերազմից հետո ինչ գործընթաց է գնացել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, տեսնում ենք, որ խոսում էին վստահության մեխանիզմներին ներդրման և այլնի մասին, որովհետև անվտանգության հարցերն առանձին փաթեթ են։ Այս պարագայում չեմ տեսնում որևէ խնդիր, որ Հայաստան իր պարտականությունները կատարի»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Պողոսյանը նշեց, թե Արցախյան հակամարտության հետ կապված հայկական կողմը պետք է երկարատև ծրագիր ունենա, պլանավորի, թե ոնց է անելու, որ քայլ առ քայլ Ադրբեջանին պարտադրի, ինչպես զինադադարն է պարտադրում, գիտակցում, որ Արցախի կարգավիճակի հետ միասին պետք նաև Արցախը լիարժեք բանակցային կողմ դառնա։ Սակայն այս պահի դրությամբ Թևան Պողոսյանը բանակցություններին ելակետը չի տեսնում, քանի որ գտնում է, թե Մադրիդյան սկզբունքներն իրենց սպառել են։
«Դեռևս 2-3 տարի առաջ եմ ասել, որ ցանկացած փաստաթուղթ, որը հրապարակվել է, սցենար է, որն այլևս կյանքի կոչել հնարավոր չի լինելու։ Փաստաթղթերը սցենարներ են, բայց այն, ինչ հրապարակվում է ու հանրություն ասում է, որ չի ընդունում, այն այլևս չի ընդունվելու։ Դրանք հիմք էին բանակցությունների համար, բայց թե ուր կտանեին, չգիտեմ։ Հիմա նոր իրավիճակ է ձևավորվել, չգիտեմ՝ ինչից են հիմք սկսելու կամ փոփոխելու։ Հավանաբար, կգա մի բան, որը սկզբնական շրջանում գաղտնի կլինի, որ կողմերը քննարկեն, բայց պրն. Փաշինյանը խոսք է տվել, որ ամեն բան հրապարկային է լինելու, ինչ-որ մի օր բերվելու է փաստաթուղթ, որը մենք հնարավոր է, որ չենք ընդունելու։ Խնդիրն այն, թե մենք ինչի համար են պատրաստ պայքարել, քանի որ այդ ժամանակ ինձ այլևս չի հուզի, թե ամեն օր ով ինչ է քննարկում»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03