Apple ընկերության արտադրության iMac սեղանի համակարգիչների եւ MacBook նոութբուքերի համաշխարհային վաճառքները 2018 թվականի երրորդ եռամսյակում 11 տոկոսով կրճատվել են անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին վկայում են IDC ամերիկյան վերլուծական ընկերության հետազոտության արդյունքները: «Apple-ը երրորդ եռամսյակն ավարտել է հինգերորդ տեղում:
Ընկերության վաճառքներն ավելի քան 11 տոկոսով նվազել են նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ»,-նշվում է IDC-ի հաշվետվության մեջ: Ընդամենը նշված ժամանակաշրջանում ամերիկյան հսկային հաջողվել է ամբողջ աշխարհում իրացնել 4,7 մլն iMac եւ MacBook:Ընդ որում, ինչպես հետեւում է հետազոտությունից, Apple-ը միակ ընկերությունն է անձնական համակարգիչ արտադրողների համաշխարհային հնգյակում, որի վաճառքների ծավալներն անցած եռամսյակի ընթացքում նվազել են 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:
Apple-ի վերաբերյալ նորությունների բնագավառում մասնագիտացած 9to5mac.com պորտալն այս անկումը բացատրում է նրանով, որ ամբողջ աշխարհում սպառողներն սպասում են ամերիկյան ընկերության անձնական համակարգիչների եւ նոութբուքերի նոր մոդելների ավանդական շնորհանդեսին, որն անցկացվելու է հոկտեմբերի երկրորդ կեսին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03