Նա առաջին վարչապետն է, որ այցելում է Հայաստան: Սա պատմական իրադարձություն է: Այս մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրա այցին Հայաստան:
Նշենք, որ Կանադայի վարչապետը ՀՀ է ժամանել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը ողջունեց Կանադայի վարչապետին և նշեց, որ տեղի են ունեցել բանակցություններ վերջինի գլխավորությամբ:
«Մենք քննարկեցինք մեր հարաբերություններին և միջազգային հարաբերություններին վերաբերող լայն շրջանակ: Ուրախ եմ արձանագրել, որ, ըստ էության, բոլոր հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանուր պատկերացումներ: Կանադայի վարչապետը տեղեկացված է ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Ուրախ եմ, որ ունենք Թրյուդոյի աջակցությունը ՀՀ-ի ժողովրդավարության գործում»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նա իր խոսքում նշեց, որ Հայաստան-Կանադա հարաբերություններում շատ լավ մթնոլորտ է տիրում. «Մենք հստակ արձանագրեցինք, որ լավ մթնոլորտը պետք է վերածենք գործուն քայլերի»:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Կանադայի վարչապետի հետ խոսել են մարդկային հարաբերությունների ամրապնդման մասին: «Իսկապես կարող ենք ասել, որ ՀՀ-ի և Կանադայի հարաբերությունները փայլուն են: Ես իրեն այս հանդիպումների արդյունքում այլևս համարում եմ լավ ընկեր, լավ բարեկամ, բայց նաև անձամբ իմ ընկերն ու իմ բարեկամը: Ես ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել պարոն Թրյուդոյի նկատմամբ: Հույս ունեմ, որ դեռ հանդիպելու բազմաթիվ առիթներ կունենանք, և այդ շփումները կոնկրետ արդյունքներ կտան»
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44