Ֆրանկոֆոն երկրները կավելացնեն բարօրություն բոլորիս համար, միջոցառումը սքանչելի էր կազմակերպած, իսկ երկու երկրների ղեկավարների հանդիպումը նոր հիմքեր է ստեղծում հետագա համագործակցության համար: Այս մասին ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Բաղրամյան 26-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«80-ական թվականներին ես Հայաստան եկել եմ իմ հոր և եղբայրների հետ, և այսօր մենք բազմապատկում ենք այդ օրերը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելն էլ շատ զգացմունքային էր ինձ համար և աշխարհը պետք է ասի, որ այլևս երբեք նման բան չի լինելու»,-ասաց Կանադայի վարչապետը:
Նրա խոսքով՝ միջոցառման շրջանակներում ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հնարավորություն է տվել քննարկել եղած համագործակցությունը.«Ես համարում եմ, որ այսօր հայերը կարևոր են Կանադայի համար: Կանադայում 60,000 հայ կա, ովքեր հարստացնում են մեր երկիրը:
Կանադահայերը շարունակում են ի նպաստ դնել իրենց ներուժը հանուն լավ Կանադայի»,– ասաց նա:
Կանադայի վարչապետը նշեց, որ զարգացման ապագան և այլ կարևոր հարցեր են քննարկել ՀՀ վարչապետի հետ և որոշել են վերացնել երկու երկրների խնդիրները.«Այս հանդիպումը նոր հիմքեր է ստեղծում երկկողմ համագործակցության համար»:
Կանադացի լրագրողի հարցին, թե ինչպես եք տեսնում երկու երկրների միջև հարաբերությունները, Կանադայի վարչապետն ասաց, որ ՀՀ-ի և Կանադայի միջև հարաբերությունները խարսխված են հայ համայնքի հետ. «Մենք խոսեցինք, թե ինչպես առաջ շարժվենք ժողովրդավարական արժեքների վրա»:
Նույն հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց, որ երկու երկրների հարաբերություններն առանձին վերցրած քաղաքական գործիչների հարաբերություններ չեն, բայց Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո վարչապետն այլևս ներկայացնում է ժողովրդին:
«Փոփոխոթյուններին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, մասնակից է եղել ողջ ժողովուրդը: Մենք ակտիվ աջակցություն ենք ստացել Կանադայի հայությունից, Ռուսաստանի հայությունից, ԱՄՆ-ի հայությունից:
Պետական կառավարման բոլոր մարմիններում պետք է լինեն մարդիկ, ովքեր ներկայացնում են ժողովրդի կարծիքը: Սա է հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել ՀՀ-ում: Դա չի նշանակում, որ միշտ նույն մարդիկ են ներկայացնելու ՀՀ-ին, այլ դա նշանակում է, որ ով էլ լինի, պետք է ներկայացնի ժողովրդին: Հիմնական իմաստն այն է, որ ՀՀ-ում այլևս երբեք չի խոչընդոտվելու ՀՀ քաղաքացու կամարտահայտությունը»:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44