Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, որոնք հետաքրքիր են կանադական ընկերություններին ու կանադահայերին: Այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:«Հայաստանի ու Կանադայի միջև կան արդեն ձևավորված տնտեսական ու բիզնես հարաբերություններ: Մենք քննարկեցինք մի քանի ասպարեզներ, որտեղ կարող ենք խորացնել այդ հարաբերությունները: Հայաստանում մեծ պոտենցիալ կա ներդրումների, որոնք հետաքրքիր են կանադական ընկերություններին ու կանադահայերին»,- ասաց Թրյուդոն:
Թրյուդոն նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ կուռ տնտեսություն ստեղծելու համար հարկավոր է ժողովրդի վստահությունը:«Նա հասկանում է, որ ժողովրդի վստահությունը շահելը էական և կենտրոնական առանցք է հանդիսանում կուռ տնտեսություն կառուցելու համար: Նիկոլը խոսեց այն մասին, որ պետք է քաղաքացիներին ազատ կամարտահայտման հնարավորություն տալ»,- նշեց վարչապետը:
ՀՀ վարչապետը իր հերթին նշեց, որ կարևոր է արձանագրել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում:
«Մեր խոսակցության առաջին իսկ րոպեներից Ջասթինն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել կանադական ներդրումների ակտիվացմանը: Երեկ նաև մեր պետական ճաշին մասնակցում էին կանադացի գործարարներ, ովքեր մտադիր են ընդլայնել իրենց ներդրումների ծավալը: Ես խնդրեցի, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներն ավելի ճիշտ փոխանցվի Կանադայի բիզնես միջավայրին:
Կարևոր է արձանագրել, որ այդ առնչությունները ոչ թե մեր գործողություններն են կանխելու համար որևէ ներդրում, այլ մենք ուզում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ տնտեսական գործունեությունը պայմանավորված չէ այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքներով: Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունը հետևյալն է, որ վարչապետը ներկայացնում ու միշտ ներկայացնելու է ժողովրդին: Այս քաղաքական փոփոխություններին ակտիվ ներկայացված է եղել ընդհանրապես ողջ հայությունը:
Մենք ակտիվ աջակցություն են ստացել նաև Կանադայի հայությունից: Չկա որևէ հայ համայնք, որն աջակցություն չի ցուցաբերել թավշյա հեղափոխությանը: Առաջիկայում կայանալիք ընտրությունների առանցքային իմաստը նույնպես սա է, որ բոլոր պետական կառավարման բոլոր մարմիններում պետք է լինեն մարդիկ, ովքեր ներկայացնում են ժողովրդին: Նրանք, ովքեր հայտնվեն վարչապետի կարգավիճակում, պետք է լիազորված լինեն ժողովրդի կողմից:
Հայաստանում այլևս երբեք ընտրությունները չեն կեղծվելու ու չի արհամարհվելու ժողովրդի կամարտահայտությունը: Որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունն ընդմիշտ ուղեկցելու է մեզ: Սա ոչ միայն մեր քաղաքական թիմի, այլև ողջ ժողովրդի պատկերացումն է: Այս հեղափոխությունն արել է ժողովուրդն ու նրանց է պատկանում Հայաստանի իշխանությունն ու այդպես լինելու է միշտ: Մենք այս հարցում ունենք լիակատար ըմբռնում»,- նշեց ՀՀ վարչապետը:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03