ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի հրավերով աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում է: Պատվիրակությունը մասնակցել է ս/թ հոկտեմբերի 10-13-ն անցկացվող «Պետական եւ մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն եւ լավագույն փորձ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառմանը մասնակից էին պատվիրակություններ շուրջ 40 երկրներից, այդ թվում՝ Դատական կատարողների միջազգային միությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Բելառուսից, Չեխիայից, Ռումինիայից, Սերբիայից, Թաիլանդից, Չինաստանից, Աֆրիկա, Ամերիկա մայրցամաքներից եւ այլն:
Այս տարվա միջազգային գիտաժողովը լայն հարթակ է՝ ամբողջ աշխարհում հարկադիր կատարման համակարգերին առնչվող տարատեսակ խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման եւ աշխատանքային հանդիպումների կազմակերպման համար:
Հոկտեմբերի 12-ին Հակոբ Հակոբյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող հարկադիր կատարման համակարգի մոդելը, Ծառայության ձեռքբերումները 20 տարիների ընթացքում, անդրադարձել է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման առավելություններին եւ հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Գործընկեր երկրների պատվիրակություններն, իրենց հերթին, շնորհավորել են կառույցի ղեկավարին՝ Ծառայության հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Աշխատանքային այցի ընթացքում Ծառայության ղեկավարը առանձնազրույցներ է ունեցել նաեւ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հետ: Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները, որոնց շուրջ ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01