Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը կամ գնաճը կազմել է 0.8%, իսկ սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ՝ 0.3%: Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցից՝ 2018 թ. սեպտեմբերին 2017-ի սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 3.5%: Ըստ այդմ, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 3.7%, իսկ սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 1.2%: Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը նույն ժամանակահատվածում կազմել է 3.6%« իսկ սեպտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ՝ 0.1%:Հունվար-սեպտեմբերին սննդամթերքի գնաճը կազմել է 3.8%, սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 1.2%: Նույն աղբյուրի փոխանցման՝ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 0.3%, սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ՝ 0.6%, բրինձը հունվար-սեպտեմբերին՝ 0.3%, հացը՝ 1.8%, միսը՝ 6.3%, տավարի եւ հորթի միսը՝ 10.3%, խոզի թարմ եւ սառեցված միսը՝ 1.5%, գառան, ոչխարի եւ այծի միսը՝ 10.1%, թռչնամիսը՝ 0.7%: Այս տարվա հունվար-սեպտեմբերին ձկան եւ ծովամթերքի գնաճը կազմել է 8.6%, կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբի գնաճը՝ 4.3%, պանիրն ու կաթնաշոռը՝ 0.3%, կարագը՝ 0.2%: Դիտարկվող ժամանակահատվածում, միրգը թանկացել է 1.1%-ով, բանջարեղենը՝ 31.5%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2018 թվականի սեպտեմբերին 2017-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 19.2% գնաճ, իսկ 2018-ի սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 2.2% գնաճ: Զեկույցում կարտոֆիլի գնաճն առանձին է ներկայացված, այն կազմում է 7.9%, շաքարը՝ 16.2%:
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03