Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էմիածնի տեղեկատվական համակարգը:
Նորին Սրբությունը ողջունել է Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատել է, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բարեհաջող անցկացումը Հայաստանում առիթ դարձավ տարբեր երկրների միջև հարաբերությունների խորացման, նոր կապերի և գործակցության հաստատման:
Նորին Սրբության խոսքով, այն հնարավորություն է ընձեռել ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ-երկրներին ճանաչելու հայ ժողովրդին և հաղորդ դառնալու նրա իղձերին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կանադայի վարչապետին ներկայացրել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի հետ միասին դիմագրավել է դարերի դժվարություններն ու փորձությունները, կրել նույն տառապանքներն ու զրկանքները, ապրել նրա իղձերով և տեսիլքներով:
Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարաձել է Հայոց ցեղասպանության և խորհրդային տարիների հետևանքով Հայոց Եկեղեցու կրած կորուստներին և ներկայում Եկեղեցու կողմից տարվող գործունեությանը տարբեր ոլորտներում` վստահություն հայտնելով, որ նոր իրողության պայմաններում Հայոց Եկեղեցին պիտի կարողանա առավել մեծ չափով շարունակել իրականացնել իր առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր վերազարթոնքի կերտման ու միասնականության ամրապնդման գործում:
Գարեգին Բ. Կաթողիկոսը նաև գնահատանքով է արձանագրել այն ջերմ վերաբերմունքը, որ Կանադայի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվում է հանդեպ հայ համայնքը և նրա ազգային-հոգևոր կյանքը: Այս առիթով Նորին Սրբությունը նկատել է, որ Կանադայի հայ համայնքը գեղեցիկ կամուրջ է երկու երկրների միջև հարաբերությունների զորացման և զարգացման համար:
Իր հերթին Կանադայի վարչապետն իր ուրախությունն է արտահայտել հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ երեք տասնամյակ անց մեծ հաճույք է վերստին այցելել Հայաստան և մեծ պատիվ` հյուրընկալվել հայոց հոգևոր կենտրոնում, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը:
Պրն. Ջասթին Տրյուդոն, խոսելով Կանադայում ապաստան գտած հայ համայնքի մասին, մասնավորապես նշել է, որ Կանադան պետք է շնորհակալություն հայտնի երկրում հաստատված կանադահայերին, որոնք հսկայական ներդրում են ունեցել Կանադայի կյանքի տարբեր ասպարեզներում:
Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին` վարչապետը շեշտել է, որ Կանադան հպարտ է Հայաստանի գործընկերը լինել և շարունակելու է գործակցությունը տարբեր հարթություններում:
Կանադայի վարչապետը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության տպավորությունները:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և պրն. Ջասթին Տրյուդոն խոսել են խաղաղ, բարօր և ապահով աշխարհի կերտման գործում միջկրոնական երկխոսության կարևորության մասին: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջկրոնական և միջեկեղեցական երկխոսություններում, ինչպես նաև տեղեկացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հոգևոր առաջնորդների ջանքերի մասին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել քաղաքական գործիչների կարևոր պատասխանատվությանը մարդկային կյանքում ողբերգությունների կանխարգելման, անարդարության և տառապանքների հաղթահարման, աղքատության վերացման գործում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծել է, որ Կանադայի երիտասարդ և եռանդուն առաջնորդն ապագայի իր տեսլականով մեծ նպաստ կբերի խաղաղ աշխարհի կառուցմանը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և թեմական խորհրդի ներկայացուցիչներ:
22:13
21:33
21:07
20:15
19:53
19:29
16:13
15:53
15:39
15:24
15:14
14:59
14:57
14:45
14:21
14:07
13:49
13:42
13:34
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37