Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ազատամարտիկի մարտական ընկերները, հարազատները բազմաթիվ քաղաքացիներ:
«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ ազատամարտիկի մահը շատ մեծ կորուստ էր հայ ժողովրդի համար: Արայիկ Խանդոյանի նման մարդիկ տասնամյակներ մեկ են ծնվում, և նա ոգու և միևնույն ժամանակ բարության, ազնվության և արդարության կրողն էր, որ օրինակ էր բոլոր երիտասարդների համար: Այդպիսի մարդիկ իրականում չեն մահանում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Արցախյան ազատամարտի տարիներին ձևավորված ամենամեծ ջոկատի՝ «Հայոց ազգային բանակի» գնդապետ և Արայիկ Խանդոյանի մարտական ընկեր Արամ Թորգոմյանը ասաց, որ Արայիկ Խանդոյանի նման մարդիկ օրինակ են երիտասարդ սերնդի համար:
«Նման մարդկանց դարերով հիշելու են: Ամեն հարյուրամյակը մեկ հայ ազգը ծնում է հերոսներ, որոնք իրենց ուսերի վրա տանում են հայոց հաղթարշավը: Ցավոք, մեր շարքից պակասում են նրանք, ովքեր իրենց ապրած կյանքով դաս ու հայրենասիրություն են դավանում երիտասարդ սերնդին: Արայիկի նմանները չեն մահանում, նրանք հավերժ կմնան մեր պատմության էջերում»,- ասաց Թորգոմյանը:
Հոկտեմբերի 14-ին` ժամը 13:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։
Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) եղել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ: Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնեցին իրավապահներին: Այս տարվա օգոստոսին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, և նա ազատ էր արձակվել:
Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ին, սրտի կաթվածից: Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44