ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանն հոկետմբերի 11-12-ն Արցախ կատարած այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ նախագահ Բակո Սահակյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր:
«Սկզբունքը հստակ է. չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը խոչընդոտ դառնալ իրավունքների պաշտպանության համար: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն հանրահայտ այս սկզբունքը, որն ընկած է հենց այդ կառույցների ստեղծման հիմքում: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից:
Արցախի քաղաքացիական հասարակությունը, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներգրավված լինեն մարդու իրավունքներին առնչվող միջազգային գործընթացներին: Պետք է ակտիվ լինեն նաև միջազգային իրավապաշտպանների այցերն Արցախ: Այս խնդիրները պահանջում են բոլորիս միասնական ու անընդհատ ջանքերը: Տարվող աշխատանքը պետք է լինի ապաքաղաքական ու բարձր պրոֆեսիոնալ՝ սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կառույցների հետ կապերի ճկուն գործադրմամբ:
Այս բոլոր հարցերում առանցքային է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը: Վստահ ենք, որ այս կառույցի աշխատանքը շարունակվելու է լինել արդյունավետ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործադրի բոլոր ջանքերը ձևավորված ամուր համագործակցությունը զարգացնելու համար»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44