ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը, որի հիմնական նպատակն է՝ ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը, մշակել առաջարկություններ՝ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը:
Ներկա էր նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երիտասարդ գիտնականների խնդրին:
«Մենք տարիքային երկու գագաթ ունենք: 30-35 տարեկանն է, որից հետո մեծ անկում ունենք: Գիտնականները լրացուցիչ խթան չունենալով՝ գնում են աշխատելու այլ ոլորտներում՝ առևտրային կազմակերպություններ, և այլն: Երկրորդ գագաթը 60-65 տարեկանն է: Եվ այս հատվածի ցուցանիշը բարձրացնելու համար պետությունը ծրագիր է մշակում, իսկ մինչ այդ պետք է հասկանանք, թե ի՞նչ հնարավորություններ ունենք, օպտիմալ օգտագործո՞ւմ ենք դրանք, արդյոք չունե՞նք ուղղություններ, որոնք պարզապես սոցիալական խնդիրներն են լուծում: Կարծում եմ՝ Կրթության և գիտության նախարարությունը պետք է դադարի սոցիալական խնդիր լուծող նախարարություն լինելուց, պատասխանատու պետք է լինի միայն կրթական քաղաքականության համար: Սա նշանակում է, որ որոշ ուղղություններում օպտիմալացումներ կլինեն»,- նշեց նախարարը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44