Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Ամերիկայն համալսարանում տեղի է ունեցել Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագնության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդես գալով բացման խոսքով՝ տեսչական մարմնի ղեկավարը մասնավորապես նշել է, թե պատկերացնել սննդամթերքի անվտանգության ապահովումն առանց ռիսկերի գնահատման և կառավարման անհնարին և անշնորհակալ գործ է:
«Տեսչական մարմինը առավել նպատակային և հասցեական վերահսկողություն իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա կիրառելու ռիսկերի գնահատման, կառավարման և հաղորդակցության արդիական մեթոդներն ու անհրաժեշտ համակարգերի գործիքակազմերը»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:
Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցացիան (B-FoST) սևծովյան տարածաշրջանի երկրներից անհատ գիտնականների և գիտական կազմակերպությունների չահույթ չհետապնդող ցանց է, որն աշխատում է հիմնային և կիրառական սննդի գիտության, հետազոտության և զարգացման, նորարարական տեխնոլոգիաների, սննդի բաղադրիչների, սնման և առողջապահության մեջ նոր միտումների, սննդամթերքի տեխնոլոգիայի և ինժեներիայի, սննդի անվտանգության և որակի, սննդի և կերերի շուկայի ոլորտներում։
Համաժողովն ընձեռում է գերազանց և եզակի հնարավորություն սննդագետներին, հետազոտողներին, տեխնոլոգներին, արտադրողներին և սննդաբաններին երիտասարդ գիտնականներին և ուսանողներին ներկայացնելու իրենց աշխատանքների արդյունքներն ու գյուտերը, ինչպես նաև փոխանակելու տեղեկատվություն նոր գործընթացների վերաբերյալ։
Այս միջոցառման շրջանակներում կկազմակերպվի 2 դասընթաց՝ Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման (HACCP) համակարգի յոթ սկզբունքների և սննդամթերքի արտադրությունում HACCP-ի ներդրման, ինչպես նաև սարքերի ու սարքավորումների հիգիենիկ նախագծման վերաբերյալ:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44