«Համաներման դեպքում այն հավանաբար կտարածվի նաև Շանթ Հարությունյանի վրա, բայց մնում է պարզել՝ Շանթը կցանկանա համաներմամբ ազատ արձակվել, թե ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ հարցով Շանթի հետ քննարկում դեռ չի ունեցել։
Փոխարենը Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն է խոսել հոր հետ և պարզել, որ հայրը համաձայն չէ համաներմամբ ազատ արձակվելու տարբերակին։ Շահեն Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե իր հայրիկի համաձայնությունը հարցնեն, ապա ինքը չի համաձայնվելու և պնդելու է իր տարբերակը։ «Ես չգիտեմ՝ այդ ընթացակարգը ինչպես է լինում, բայց եթե իր համաձայնությունը հարցնեն, ապա հայրս համաձայն չէ։ Նա չի համաձայնվելու համաներմամբ ազատ արձակվել։ Հայրս քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի գործի վերաքննության և արդարացման ճանապարհով»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ազատության մեջ հայտնվելը նշանակում է, որ նա ընդունում է իր մեղքը և համաներմամբ է միայն ազատ արձակվում։
Հիշեցնենք, որ «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Նրա պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին:
Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, ձերբակալել 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44