ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ հիմնելու մասին կանոնակարգին: Երկու կողմերի հաստատման դեպքում խորհրդարանը Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում նոր լծակներ է ստանում:Հայկական կողմը` ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ի հերթական նիստում հավանություն տվեց կանոնակարգին: «2017-ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված համաձայնագրով, մասնավորապես 365 հոդվածով նախատեսված է նաև Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական ձևաչափի մակարդակի բարձրացում: Հետայսու այդ ձևաչափը, կոմիտեն կոչվելու են ոչ թե համագործակցության, այլ գործընկերության: Սա նշանակում է, որ համապատասխան հոդվածով տրված լիազորություններն ընդլայնվում են, մասնավորապես խորհրդարանական ձևաչափը` կոմիտեն, կարող են ունենալ համանախագահներ, կարող են ստեղծել ենթահանձնաժողովներ: Եվ այս ձևաչափի թիվ մեկ առաքելությունն է լինելու վերահսկել գործադիր իշխանության կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը: Այս նոր ձևաչափին հաշվետու է լինելու ՀՀ արտգործնախարարի և ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունների կողմից ղեկավարվող գործընկերության խորհուրդը: Խորհրդարանը ստանում է ոչ միայն ներպետական վերահսկողության լծակներ, այլ նաև նման վերահսկողության գործիք, որի երաշխիքը դառնում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի համապատասխան հոդվածը»,-ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա կարևորեց, որ այս ԱԺ-ն հասցնի կյանքի կոչել միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ հիմնադրելու և ԵՄ-Հայաստան խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու իր առաքելությունը: Աշոտյանը վստահեցրեց` կանոնակարգի բովանդակությունը բխում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի 365-րդ հոդվածից: Նա հույս հայտնեց` կանոնակարգին հավանություն տալով՝ կարող են լավ հիմք ստեղծել ԱԺ-ի համար` իր լիազորությունների շրջանակում ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու:
Հանձնաժողովի անդամները միաձայն հավանություն տվեցին կանոնակարգին:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44