Հայաստանի Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը գործող Ընտրական օրենսգրքի առաջարկվող տարբերակում գործող օրենսգրքի համեմատ դրական փոփոխություններ է տեսնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Դանիել Իոաննիսյանի՝ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ ԱԺ-ում քննարկումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Հանդիպումն օգտակար էր: Մենք նախապես քննարկում արել էինք և ներկայացրինք մեր մոտեցումները: Ներկայացրինք երեք առաջարկություն: Եվ դրանց մերժումը ուներ մեկ բացատրություն՝ մինչ դեկտեմբերին չենք հասցնի դրանք անել, ժամկետները սեղմ են»,- ասաց Ռուստամյանն ու հավելեց՝ իրենք հենց դրա համար է, որ դեմ են դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Իրենց առաջարկներից մեկը վերաբերել է բաց կամ փակ ցուցակներին: Առաջարկել են ընտրությունների արդյունքներով կուսակցությունների խորհրդարան մուտքի քվեների շեմը նվազեցնել: Առաջարկել են նաև տարբերակ, որի միջոցով ընտրությունների ժամանակ պիտի արձանագրվեին ոչ միայն կեղծիքները, այլ նաև դրանց ծավալը, ինչը թույլ կտար դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները:
«Այնուամենայնիվ, ցանկացած առաջարկած քայլ մենք միշտ էլ ողջունել ենք: Մենք համարում ենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ցանկացած դրական առաջընթաց մենք պետք է ողջունենք: Օրինակ՝ կա ռեյտինգային կարգից հրաժարում, անցողիկ շեմի իջեցում: Համեմատած գործող Ընտրական օրենսգրքի՝ առաջարկվող փաթեթում դրական փոփոխություններ առկա են»,- նշեց խմբակցության ղեկավարը:
Կողմ կամ դեմ քվեարկելու համար ՀՅԴ-ն իր քննարկումը կանի երկուշաբթի ու կհայտնի այդ մասին:
Ռուստամյանը հույս հայտնեց, որ իրենց երեք առաջարկները նորից քննության առարկա կդարձնեն: Նա նորից շեշտեց՝ կառավարությունը դրանք չի ընդունում ոչ թե մերժելու, այլ ժամկետների մեջ չտեղավորվելու տրամաբանությամբ: Ռուստամյանը նշեց՝ դրա համար էլ խորհրդարանական ընտրությունների անցկացումը դեկտեմբերին հապճեպ են համարում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01