Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն: Այս մասին այսօր Երևանում շրջելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության մասին, որ խնդրի ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշ մասին վերադարձ:
«Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտարարել ենք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանը երեկ հայտարարել էր, թե մի օր գրավյալ տարածքների վերադարձն անխուսափելի է լինելու: «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշ մասի վերադարձ»,- ասել էր նա:
Դեսպանը նաև նշել էր, որ չի կարծում՝ ներկայիս ստատուս քվոն Հայաստանի օգտին է՝ հաշվի առնելով երկրի նյութական և մարդկային ռեսուրսների համար մեծ խոչընդոտ հանդիսացող փակ սահմանները:
ԱՄՆ դեսպանի հայտարարության վերաբերյալ Tert.am–ի հետ զրույցում ավելի վաղ ԱԳՆ դիրքորոշում էր ներկայացրել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները բազմիցս ընդգծվել են, ինչը նաև հստակորեն ամրագրված է կառավարության ծրագրում։ «Այդ առնչությամբ Հայաստանի դիրքորոշմանն ու մոտեցումներին անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարարը երեկ ԱլԳ նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում»,- ասել էր նա:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44