Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն առաջին տեղն Է զբաղեցրել այն ամերիկացիների վարկանիշում, որոնք ամենաշատ նվիրատվություններն են կատարել տարվա ընթացքում, վարկանիշ, որը ներկայացրել Է Forbes հանդեսը: Ինչպես ճշտել Է հանդեսը, 2017 թվականին Բաֆեթը բարեգործական կազմակերպություններին նվիրաբերել Է 2,8 մլրդ դոլար:
Հանդեսի տվյալներով՝ Բաֆեթը 2 մլրդ դոլարից ավելի փոխանցել Է իր մտերիմ ընկերների՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի եւ նրա տիկնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամներին: Մնացած գումարը ներդրողը բաշխել Է իր կողմից հիմնադրված Սյուզան Թոմփսոն Բաֆեթ հիմնադրամի, որը կոչվել Է Բաֆեթի հանգուցյալ կնոջ պատվին, ու եւս երեք կազմակերպությունների միջեւ, որոնք հիմնվել են զույգի զավակների կողմից: Երկրորդ տեղում հայտնվել են Բիլ եւ Մելինդա Գեյթսերը, որոնք բարեգործությանը նվիրաբերել են 2,5 մլրդ դոլար: Ամուսինները միջոցները փոխանցել են սեփական բարեգործական կազմակերպություններին՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի տարածման դեմ պայքարող հիմնադրամին եւ այն հետազոտական ինստիտուտին, որը դեղորայք Է մշակում այդ հիվանդությունների դեմ:
Զույգը նաեւ օգնել Է Հանուն Աֆրիկայում «կանաչ հեղափոխության» դաշինքին, որն օժանդակում Է այս մայրցամաքում գյուղատնտեսության զարգացմանը: Երրորդ տեղը բաժին Է հասել միլիարդատեր եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգին: Ֆիլանտրոպը բարեգործությանը նվիրաբերել Է 702 մլն դոլար. նրա կողմից աջակցվող նախաձեռնությունների թվում են՝ ինովացիաների զարգացումը ամերիկյան քաղաքներում, ածխի սպառման համաշխարհային ծավալների կրճատումը եւ կանանց տնտեսական զարգացմանն աջակցելը Արեւմտյան Աֆրիկայում:
Չորրորդ եւ հինգերորդ տեղերում հայտնվել են Walmart սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնի ընտանիքը եւ ֆինանսիստ Ջորջ Սորոսը. նրանք բարեգործական նպատակներով ծախսել են 536 մլն դոլար եւ 531 մլն դոլար՝ համապատասխանաբար: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Պրիսցիլա Չանը զբաղեցրել են վարկանիշի վեցերորդ հորիզոնականը՝ բարեգործության վրա ծախսելով 400 մլն դոլար: Ընդամենը Forbes-ի վարկանիշում ներկայացված Է 50 դիրք: Ցուցակը կազմվել Է հրապարակված տվյալների հիման վրա եւ հաշվի չի առնում այն նվիրատվությունները, որոնք արվել են, բայց դեռ չեն փոխանցվել հայտարարված ստացողին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44