ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին` քննարկելու համագործակցության հետագա հնարավորություններն ու անդրադառնալու հոկտեմբերի 23-ին Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջազգային 2-րդ համաժողովի անցկացման հարցերին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, համաժողովի պատվավոր հյուրերն են լինելու Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆիլիփ Հաուբոթը և ղեկավարության անդամ Ռենե Ռիզոլին։ Հյուրերի շարքում են Ավստրիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Չեխիայի և այլ երկրների 40 առաջատար բժիշկներ։ Հանդիպման նպատակն է քննարկել կրկնակի կոտրվածքների կանխարգելման նախագիծը, ներկայացնել այլ երկրներում այդ ծրագրի ընթացքը։ Իսկ հոկտեմբերի 24-ին կանցկացվի օստեոպորոզի 12-րդ ամենամյա սիմպոզիումը` քննարկման օրակարգում ունենալով այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են վիտամին Դ-ի անբավարարությունն ու պակասը, միկրոբիոտան, ոսկրային համակարգի խնդիրները և այլն։ Միջոցառումներին մասնակցելու է շուրջ 550 բժիշկ Երևանից և մարզերից, ինչը հաստատում է այդ հանդիպումների կարևորությունը։ Միաժամանակ, այսպիսով Հայաստանը դառնում է օստեոպորոզի ոլորտում տեղեկատվության փոխանակման միջազգային կենտրոն։ Տասը տարի է` Օստեոպորոզի հայկական ասոցիացիան գործակցում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի հետ: Այդ ընթացքում նա Հայաստանին նվիրաբերել է 10 դենսիթոմետր: Այդ սարքերի վրա աշխատող բոլոր մասնագետներն անցել են պրոֆեսորի կողմից կազմակերպված անհրաժեշտ վերապատրաստումը։ Բացի այդ` Բիլեզիկյանն ամեն տարի կազմակերպում է միջազգային կոնֆերանսներ, որոնց մասնակցում են Ամերիկայից և Եվրոպայից ժամանած մասնագետներ և ներկայացնում օստեոպորոզի բուժման նորագույն մեթոդները։ Թորոսյանը երախտիքի խոսքեր է ուղղել պրոֆեսորին` օժանդակության համար, նաև ջերմորեն շնորհավորել այս տարի Էլիս Այլանդի Medal of Honor պատվավոր շքանշանին արժանանալու համար, որը շնորհվում է երկրի համար մեծ ներդրման համար։ «Ձեր պարգևատրումը նաև մեր պարգևատրումն է, ու մեծ պատիվ է Ձեզ պես հայրենակից ու գործընկեր ունենալը»,-շեշտել է Թորոսյանը: Պրոֆեսոր Բիլեզիկյանը խոսել է օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների նվազեցման, հետևաբար և հաշմանդամության կանխարգելման խնդրից` կարևորելով հասարակությանը հիվանդության կանխարգելման մասին իրազեկումը և բժիշկների գիտելիքներն օստեոպորոզի բուժման հարցում կատարելագործելը։ Այդ նպատակով ասոցիացիան կազմակերպել է բազմաթիվ կոնֆերանսներ, գիտաժողովներ ինչպես բժիշկների, այդպես էլ հասարակության համար։ Հայաստանի մարզերում անցկացվել է անվճար սկրինինգ, ներկայացվել են արտասահմանյան հեղինակավոր կազմակերպությունների ուղեցույցները։ 2016թ. պրոֆեսոր Բիլեզիկյանը դարձրել է Հայաստանը միջազգային ասոցիացիաների բանակցության կենտրոն` մեր երկրում կազմակերպելով Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի 1-ին միջազգային համաժողովը։ Այդ միջոցառմանը մասնակցել են 20 երկրների ասոցիացիաների ղեկավարներ և հայտնի բժիշկներ։ 2017թ. անվճար կազմակերպվել էր դենսիտոմետրիայի միջազգային թրեյնինգ արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ։ Հայաստանի և ԱՊՀ երկրների բժիշկները հնարավորություն էին ունեցել մասնակցելու այդ եզակի թրեյնինգին, որը հիմնականում կազմակերպվում է արտասահմանյան երկրներում` վճարովի հիմունքներով:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44