Այս պահից Հայաստանի գլխավոր քաղաքական խնդիրը Փաշինյանի իշխանությանը արժանի և իրական ընդդիմության ձևավորումն է , քանզի արդեն իսկ հասկանալի է , որ Նիկոլը քայլեր է կատարում սեփական, ֆեյք ընդդիմության ձևավորման ուղղությամբ, որպեսզի գալիք Խորհրդարանում իրական ընդդիմության փոխարեն ունենա իր գրպանային ընդդիմությունը:
Քաղաքական տեսանկյունից սա հասկանալի է, քանզի լավ հասկանալով, որ իշխանության գալով ժողովրդին կեղծ և անիրականանալի խոստումներ տալու հիմքով իրական ընդդիմություն ունենալու դեպքում իր փչած ստի և էյֆորիայի փուչիկը արագ թսկելու է, Նիկոլը փորձում է ձևավորել իր ընդդիմությունը , որը կօգնի օրվա իշխանություններին ժողովրդի ուշադությունը հեռու պահել իրական խնդիրներից՝ երկարաձգելու համար կեղծիքի և ստի էյֆորիան:
Բոլորս պետք է քաջ գիտակցենք , որ այն բոլոր ուժերը , որոնք ինչ-որ կերպ մասնակցել են կամ աջակցել զոռբայությամբ իշխանության գալու և գործող լեգիտիմ Խորհրադարան լուծարելու փաշինյանական ծրագրերին՝ չեն կարող հավակնեն Նիկոլի իշխանությանը ընդդիմություն հռչակվելու, և բոլոր այն ուժերը և անհատները, ովքեր դեմ էին ժողովրդի մի հատվածի էմոցիոնալ ֆոնով աթոռակռվին, պետք է միավորվեն և ձևավորեն իրական ընդդիմություն Նիկոլի իշխանությանը:
Այո՛, այսօր շատերը կարող են քննադատել նույնիսկ վիրավորել իսկապես Նիկոլին քննադատողներին , բայց ժամանակի ընթացքում բոլոր նրանք, ովքեր շահ չունեն Նիկոլի իշխանությունից՝ սկսելու են գիատկցել, որ այսօր Նիկոլին քննադատողներն իսկապես մեր պետության անվտանգության և բարեկեցության ջատագովներն են և հենց այս մարդկանց է պետք վստահել ընդդիմության անչափ կարևոր դերակատարումը:
Ուզում եմ նաև հատուկ նշեմ, որ Նիկոլին իսկապես ընդդիմացող ուժերն անպայման պետք է փորձեն գալիք ընտրություններին մտնել խորհրդարան , իսկ եթե չմտնեն էլ արտախորհրդարանական ռեժիմով շարունակել քաղաքական պայքարը՝ ստիպելու Նիկոլին կատարելու ժողովրդին տված իր խոստումները, իսկ երբ ժողովուրդը կհասկանա , որ թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու Նիկոլի խոստումը կեղծ և սուտ խոստում էր՝ հանուն սեփական աթոռի,հասնել նրան որպեսզի Հայաստանում օր առաջ ձևավորվի իսկապես երկիրը զարգացնելու ունակ իշխանություն՝ իր պրոֆեսիոնալ թիմով:
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32