ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսքով՝ ինքը ենթադրում է, որ խորհրդարանական ընտրություններին իրենց քաղաքական ուժի ցուցակում կհայտնվեն մարդիկ, որոնք «բարիկադներից այն կողմ են»: Նա այս մասին հայտարարեց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում:
«Օրինակներ չեմ կարող բերել, որովհետև դեռ ցուցակը չկա»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է իրենց ցուցակում ՀԱԿ-ից թեկնածուներ լինեն, Միրզոյանը պատասխանեց․«Դաշինքը ենթադրում է «Իմ քայլը» դաշինքը, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների առաջադրած թեկնածուները։ Գուցե լինեն գործիչներ, որոնք տարբեր ժամանակներում եղել են «բարիկադների» մյուս կողմում, կամ բարիկադների այս կողմում: Ներառական պետք է լինի»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ կոնցեպտուալ տարաձայնություններ չկան, ՀՅԴ-ի հետ՝ կան, և կառավարությունը Դաշնակցության հետ փոխզիջումային տարբերակ չի գտել:
Խոսելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացություն չեն հասցնի ունենալ: Նա նաև ասաց, որ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ կոնցեպտուալ տարաձայնություններ չկան, կառավարությունը ՀՅԴ-ի հետ փոխզիջումային տարբերակ չի գտել:
«Ելք»-ի հետ մեր քննարկումն անցավ հիանալի մթնոլորտում՝ ինչպես և ենթադրվում էր: Որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր է կարող լինել: Կային մի քանի տեխնիկական առաջարկներ, որոնք կլուծենք: Յուրաքանչուր խմբակցության հետ եղել է յուրովի քննարկում: «Ծառուկյան» խմբացկության հետ եղել է մեկ անհամաձայնություն, որի շուրջ փոխզիջումային լուծում ենք գտել: ՀՅԴ-ի հետ քննարկման արդյունքում ի հայտ են եկել որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01