Հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզպետարանում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նորանշանակ մարզպետին: Այս նշանակումը նա կարևորեց նրանով, որ նոր Հայաստանում նոր իրողություններ են ձևավորվել, և Դավիթ Գևորգյանը կանգնած է եղել թավշյա հեղափոխության ակունքներում՝ ունենալով նոր Հայաստանի իր հստակ տեսլականը:
«Դավիթ Գևորգյանը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար է եղել, և այդ ընթացքում նրա մասին միայն դրվատանքի խոսքեր կարող եմ ասել,-ասաց նախարարի պաշտոնակատարը»,-իր առջև դրված խնդիրներին նա մոտեցել է պատասխանատվությամբ և հետևողականորեն հասել դրանց լուծման տրամաբանական ավարտին:
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նախորդ մարզպետ Աշոտ Սիմոնյանին և հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին: Նա վստահություն հայտնեց, որ երիտասարդական ավյուն ունեցող մարզպետը լինելու է օրինականության և արդարության պահպանման ջատագովը և մարզպետարանի աշխատակազմին ու մարզային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հորդորեց միասնական լինել և նպաստել Արագածոտնի մարզի զարգացմանը:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և ողջ քաղաքական թիմին՝ իրեն ցուցաբերած վստահության համար և հավաստիացրեց, որ պատրաստ է գիշեր ու զօր աշխատել՝ մարզում կուտակված խնդիրները լուծելու համար: Նա նշեց, որ ինչպես այլ մարզերում, այստեղ էլ խնդիրները երկու մասի են՝ արդարության և օրինականության հաստատում և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:
«Վստահ եմ, որ երկու մասով էլ մարզպետարանը էական անելիքներ ունի»,-ասաց Դավիթ Գևորգյանը և հավաստիացրեց, որ համատեղ լուծելու են իրենց առաջադրված խնդիրները, և թավշյա հեղափոխությունից մեծ ակնկալիքներ ունեցող հասարակությունը հուսախաբ չի լինելու:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55