Դատական նիստի մասնակցելու նպատակով Ալեքսանդրապոլիս ժամանած թուրքերը մահվան սպառնալիքներ են ուղղել փախուստի դիմած ութ թուրք զինվորականների՝ մանրամասնելով, որ վրեժխնդիր են լինելու՝ վերջինների Թուրքիա վերադառնալուն պես։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հունական Alpha հեռուստաալիքին։
Աղբյուրը մանրամասնում է, որ հեղաշրջման փորձից հետո ութ զինվորականներ ուղղաթիռով փախել են Հունաստան։ Նրանք հերքել են իրենց մասնակցությունը հեղաշրջման փորձին ու հայտնել են, որ իրենց կյանքի համար մտավախությունների պատճառով փախուստի են դիմել։
Նշվում է, որ դատական նիստին մասնակցել են բազմաթիվ թուրք լրագրողներ ու Հունաստանի մուսուլմանական փոքրամասնության ներկայացուցիչներ, վերջիններս զինվորականների հասցեին սպառնալիքներ ու անեծքներ են հնչեցրել։
«Մենք փրկվելու ոչ մի հնարավորություն չունենք, եթե Հունաստանը մեզ Թուրքիային փոխանցի։ Եթե կարողանային, հենց այստեղ էլ կսպանեին մեզ։ Մենք արդար դատավարություն ենք ուզում»,- ասել են նրանք։
Հաղորդվում է, որ Թուրքիայում զինվորականներին մեղադրում են նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ մահափորձւ համար։
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55