ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 18-ի նիստում որոշում կայացվեց 2018 թվականի պահուստային ֆոնդից 11 մլն դրամ հատկացնել Վարչապետի աշխատա-կազմին՝ ՀՀ 2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգեւատրելու նպատակով:
Ըստ այդմ, «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներից յուրաքանչյուրին կտրամադրվի 5,2 մլն դրամ, իսկ 600 հազար դրամ կհատկացվի համակարգիչ ձեռք բերելու եւ «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ արդեն 15-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարգեւատրվում են ավտոմեքենայով:
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2018 թվականի Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմին հատկացնել 11 մլն դրամ, որից՝ 10,4 մլն դրամը՝ «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու նպատակով եւ 600 հազար դրամ` համակարգչի ձեռքբերման նպատակով՝ «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու համար:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44