Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց նաև Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Սերգեյ Մեղրյանը և Հայկ Հովհաննիսյանը:
Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջև հետաքրքիր զրույց-քննարկում ծավալվեց դատավորի մասնագիտական կայացման, երկու երկրների դատական իշխանությունների առանձնահատկությունների և ընդհանրությունների, իրավունքի մասնագետների պատրաստման չափորոշիչների և, ընդհանրապես, կրթական ու գիտական գործընթացների կազմակերպման մեթոդների մասին:
Լսարանի խնդրանքով՝ Թաքվոր Ավեդիսյանն անդրադարձավ Նիդերլանդների Թագավորության դատական համակարգում գործող այն արդյունավետ կառուցակարգերին, որոնք վերաբերում են մասնավորապես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերին, դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման և վստահության գործակիցը բարձրացնելուն ուղղված ջանքերին:
«Ինչու՞ ես խոսեցի իմ ընտանիքից, իմ մասնավոր կյանքից, որպեսզի ցույց տամ, որ լավ դատավոր դառնալու համար, կարծում եմ, պետք է գիտակցել, թե որտեղից ես գալիս, որն է կյանքի քո տեսլականը: Ես շփվել և շփվում եմ իմ կոլեգաների հետ, տարբեր մարդկանց հետ, ովքեր իրական մարդիկ են՝ իրենց իրական խնդիրներով», – նկատեց Թաքվոր Ավեդիսյանը:
Հանդիպման ավարտին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի և բովանդակալից զրույցի համար և նրանց հանձնեց ֆակուլտետի 80-ամյակին նվիրված գիտական նյութերի ժողովածուի անգլերեն տարբերակը, իսկ Թաքվոր Ավեդիսյանին, որպես մեր հայրենակցի՝ նաև անգլերեն լեզվով Նարեկացու «Մատյան ողբերգությունը»:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44