ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 23-ին հանդիպել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների և տղամարդկանց ու կանանց հավասար հնարավորությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սոֆոկլիս Ֆիտիսի հետ։
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ հայ և կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն ու արժեքային համակարգը:
Էդուարդ Շարմազանովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Կիպրոսը ոչ միայն ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, այլև 2015 թվականին ընդունել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Պարոն Շարմազանովի խոսքով՝ երկու բարեկամ ժողովուրդները տեսնում են Թուրքիայի հանցագործ քաղաքականությունը, որը շարունակական բնույթ է կրում: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Թուրքիան, շրջափակման մեջ պահելով Հայաստանը, միակողմանիորեն պաշտպանում և սատարում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը: Ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի զոհն են դարձել խաղաղ բնակիչներ, ԴԱԻՇ-ին բնորոշ ձեռագրով գլխատվել են զինվորներ: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Ղարաբաղի ժողովուրդը հզոր է և կարողացել է կասեցնել ադրբեջանական ագրեսիան: Նա հավելել է, որ արցախցիները շարունակելու են պայքարել իրենց ազատության և անկախության համար, իսկ Հայաստանը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, սատարել  է և սատարելու է ԼՂ ժողովրդին այդ պայքարում: Պարոն Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել Կիպրոսի իշխանություններին ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ հասցեական գնահատական հնչեցնելու կապակցությամբ. Կիպրոսի կառավարության հայտարարության մեջ հստակորեն նշվում է, որ Ադրբեջանն է մեղավորն, այդ երկիրն է սանձազերծել ագրեսիան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կիպրոսաբնակ հայության խնդիրներին: Սոֆոկլիս Ֆիտիսն ընդգծել է, որ Կիպրոսում հայկական համայնքն ակտիվ է, մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու դիմագիծը: Խոսելով գլոբալ ֆորումի աշխատանքների մասին՝ պարոն Ֆիտիսը համոզմունք է հայտնել, որ ֆորումը վերաբերում է ոչ միայն հայերին ու Հայոց ցեղասպանությանը, այլև բոլոր այն ժողովուրդներին, որոնք բռնի տեղահանվել են իրենց բնակավայրերից:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը և միմյանց աջակցելը:
                                        11:59
                                        10:36
                                        10:15
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45