ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում են ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:
Հուշագրի շրջանակներում կողմերը պատրաստվում են համագործակցել մարզի բնակիչների համար իրազեկման ծրագրերի իրականացման, անվճար և արդյունավետ իրավաբանական օգնության տրամադրման ուղղություններով:
Ողջունելով ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներին` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է. «Այս ոլորտում փաստաբանների պալատի հետ համատեղ հուշագիր ստորագրելով՝ հստակ ամրագրում ենք իրավագիտակցության բարձրացման առնվազն տեխնիկական անհրաժեշտություն համարվող քայլերից մեկը:
Նպատակը շատ հստակ է. մարզում հասանելի դարձնել փաստաբանի ինստիտուտը և հանրային պաշտպանին հասու դարձնել մարզի օրենքով սահմանված խմբերին»:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել համագործակցությանը սկիզբ դնելու ջանքերի համար և հայտնեց, որ հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները նպաստելու են հանրային իրավագիտակցության բարձրացմանը:
«Ցանկանում ենք այս համագործակցությամբ նպաստել իրավական մշակույթի բարձրացմանը: Բոլորս էլ լավ գիտենք, որ մարդը և նրա իրավունքներն ու ազատությունները պետության կողմից ճանաչված բարձրագույն արժեք են: Եվ այս առումով մեր բոլորի ջանքերը կարծում եմ ուղղված են մարդուն կարևորելուն և նրանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելուն»,-արձանագրել է Արա Զոհրաբյանը:
Ըստ հուշագրի՝ Կոտայքի մարզպետարանը վարչական շենքում անվճար տրամադրելու է տարածք ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդան քաղաքի նստավայրը տեղակայելու համար: Կողմերի համաձայնությամբ տարածքից օգտվելու իրավունք ունեն նաև մարզի տարածքում գործունեություն իրականացնող այն փաստաբանները, ովքեր չունեն փաստաբանական գործունեություն իրականացնելու տարածք:
Իր հերթին ՀՀ փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել տարածքում ապահովել հանրային պաշտպանների և փաստաբանների բնականոն գործունեության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։ Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև մարզի ավագ դպրոցներում սեմինարներ կազմակերպել աշակերտներին Մարդու իրավունքների մասին իրազեկելու և փաստաբանի մասնագիտության հիմունքներին ծանոթացնելու նպատակով:
Հանրային պաշտպանների, ինչպես նաև տարածքը զբաղեցնող փաստաբանների միջոցով յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր մարզի բնակիչների համար կազմակերպվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն: Կողմերը պայմանավորվել են անվճար իրավաբանական խորհրդատվության և տարածքների տրամադրման հարցերը քննարկել նաև մարզի մյուս քաղաքների (Աբովյան և Եղվարդ) համար։ Նշենք, որ մարզում գործում է 6 հանրային պաշտպան:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01