Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցում էր Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը:
Ողջունելով Սրբազանին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր բարեկամությունը երկար տարիների, մի քանիտասնամյակների պատմություն ունի: Մեր առաջին և հետագա բոլոր հանդիպումներն իմ հիշողության մեջ առանձնահատուկ օրեր են, իսկ վերջին հանդիպմանը՝ Վիեննայում, մեծհաճույք էր Ձեզ հետ միասին լինել Մխիթարյան միաբանության պատմական շենքում, այցելել թանգարան»: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Գերապայծառ ՏերԼևոն արքեպիսկոպոսի բեղուն գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելուն, հայապահպանությանն ուսերունդների կրթությանը:

«Ձեր այցելությունը կարևոր է ոչ միայն հոգևոր և կրոնական, այլև նաեւ՝ մշակութային առումով»,- նշել է նախագահ Սարգսյանը եւ հավելել. «Ինձ համար Դուք նախ և առաջ պրոֆեսոր եք, հայագետ, իսկական ուսուցիչ, իսկ հոգևոր առաջնորդը նախ և առաջ պետք է ուսուցիչ լինի: Կարծում եմ՝ կամուրջ եք ոչ միայն Հայաստանի եւարտերկրում ապրող մեր հայրենակիցների միջև, ոչ միայն հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների միջև, այլև շատ կարևոր է Ձեր դերը հայ մշակույթի և գրականության, հայոցլեզվի պահպանման ու տարածման գործում»:

Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ և քաջալերող խոսքերի համար՝ ընդգծելով. «Ինձ համար,անշուշտ, մեծ ուրախություն էր նախագահի պաշտոնում Ձեր ընտրությունը: Շատ ուրախացա նախ բարեկամության պատճառով, բայց նաև Ձեր անձի համար՝ այս շատ բարձր ևպատասխանատու պաշտոնին: Ի սրտե, նաև բոլոր միաբանների անունից մաղթում եմ, որ Աստծո օրհնությունն ու լույսն անպակաս լինեն Ձեր անձից, Ձեր ընտանիքից և Ձերմիջոցով նաև բովանդակ երկրից, որպեսզի դժվարությունները հեշտորեն հաղթահարվեն»:

Նախագահը և Սրբազանն անդրադարձել են Մխիթարյան միաբանության գործունեությանը, ընդգծել այն անփոխարինելի և հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց իվեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝ աշխարհին հայտնի դառնալով որպես հոգևոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն:

13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44