Վերլուծաբանները պարզել են, որ 2017 թվականին զբոսաշրջիկները 1 տրիլիոն 317 միլիարդ 169 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար են ծախսել աշխարհում, եւ կազմել են այն տասը պետություններից բաղկացած ցուցակը, որոնք առավել մեծ եկամուտներ են ստանում զբոսաշրջությունից: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել է ԱՄՆ-ը (211 միլիարդ դոլար, համաշխարհային ծախսերի 16 տոկոսը), երկրորդը՝ Իսպանիան (68 միլիարդ, 5,15 տոկոս), երրորդը՝ Ֆրանսիան (61 միլիարդ, 4,6 տոկոս): Հնգյակը եզրափակել են Թաիլանդը (57 միլիարդ, 4,3 տոկոս) եւ Մեծ Բրիտանիան (51 միլիարդ, 3,9 տոկոս): Նաեւ տասնյակում տեղ են գտել Իտալիան, Ավստրալիան, Գերմանիան, Մակաոն (ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջան) եւ Ճապոնիան: Օտարերկրյա զբոսաշրջիկների ամենամեծ ծավալի ծախսերով այս երկրներին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում տարվա ընթացքում ճանապարհորդողների ծախսերի գրեթե կեսը (49 տոկոս):
Ընդամենն աշխարհում 2017 թվականին զբոսաշրջիկները ծախսել են 1 տրիլիոն 317 միլիարդ 169 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար: Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում վարկանիշում Մակաոյի՝ ՉԺՀ-ի՝ չափազանց փոքր տարածքով հատուկ վարչական շրջանի՝ երբեմնի պորտուգալական գաղութի ներկայությունը: Արտասահմանցի հյուրերի ծախսերի իր 36 միլիարդ դոլարով Չինաստանի այդ տարածքը պարտական է աշխարհի խոշորագույն խաղային կենտրոններից մեկի կարգավիճակին:
Հատկանշական է, որ երբ 2018 թվականի սեպտեմբերի կեսերին հզորագույն «Մանգհութ» թայֆունի իշխանության տակ հայտնվեց Չինաստանի հարավ-արեւելքը, ներառյալ Մակաոն, իսկ տեղական կազինոները հարկադրված եղան 33 ժամով փակվել, Մակաոյի կորուստները կազմեցին 186 միլիոն ԱՄՆ-ի դոլար՝ յուրաքանչյուրի ժամում 5,6 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01