ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հոկտեմբերի 19-ին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին: Փաշինյանը նշեց, որ եթե Երևանը Հայաստանի գլուխն է, ապա Սյունիքը ողնաշարն է: Լսելով հանդիպմանը ներկա համայնքների ներկայացուցիչներին, Փաշինյանն ուրախությամբ փաստեց, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք խնդիրներ իրենց լուծումն են ստացել: «Մեր վերջին հանդիպմանը մենք մի քանի հարցեր ենք քննարկել: Պետք է նշեմ, որ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար: Ֆինանսավորումն արդեն առկա է ամբողջությամբ»,-նշեց նա: Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և կառավարությանը բարձր վստահության համար: «Ես ասել եմ և այսօր էլ գլուխս բարձր ասում եմ, որ աշխատելու եմ նոր Հայաստանում և մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը: Մնացածն արդեն կյանքը ցույց կտա»,-ասաց Պողոսյանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ համայնքների ներկայացուցիչներին ներկայացրեց այն ընթացիկ ծրագրերը, որոնք առաջիկայում իրականացվել, կամ իրականացվելու են մարզում: Պապիկյանը նշեց, որ միայն Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար կառավարության կողմից հատկացվել է 253 միլիոն դրամ գումար: «Նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ ավարտական փուլում են , մնացել են փաստաթղթավորման խնդիրները: Կապանի կամուրջի հիմնանորոգման համար 24 միլիոն դրամ է հատկացվել»,-ընդգծեց նախարարը: Նա շեշտեց, որ ֆինանսավորման հիմնական շեշտը դրվել էր Կապան խոշորացված համայնքի վրա, քանի որ մնացած բազմաբնակավայր համայնքներն հիմնականում իրենց տարածքներում ունեն հանքավայրեր, որոնք փոքրիշատե օգնում են համայնքներին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01