Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանիի այցը Հայաստան ոչ թե տարածաշրջանային է, այլ մասնավոր. նա գալիս է մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած տնտեսական ֆորումին: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում՝ պարզաբանելով Ֆեյսբուքում արած իր գրառումը:
«Նրա այցը երկկողմ քաղաքական օրակարգ չի պարունակում, և տարածաշրջանային չէ: Նա Հայաստան է գալիս ոչ թե որպես ԱՄՆ նախագահի կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերով խորհրդական կամ նախագահի իրավական խմբի պատասխանատու, այլ որպես «Ջուլիանի փարթներսի» հիմնադիր: Հայաստանում է լինելու մասնավոր այցով»,- ասաց նա:
Նշենք, որ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իր տեղեկություններով, Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին:
Նա նաև իր գրառման մեջ նկատել էր, որ Ջիուլիանին Թրամփի աջակիցն, ընկերն ու խորհրդականն է: «Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետ»,- գրել էր նա:
Չնայած Ջուլիանիի այցը Հայաստան մասնավոր է, սակայն, այնուամենայնիվ, ըստ նրա՝ այն լավ առիթ է հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:
«Նրա հետ ուղիղ կապ է հաստատելու մեր երկրի ղեկավարությունը: Նրա հետ ծանոթությունը կարող է նպաստել ԱՄՆ-ի ղեկավարության հետ կապեր հաստատելուն: Նա կոնտակտ անձ կարող է լինել Երևանի և Վաշինգտոնի միջև»,- ասաց նա:
Ռուդի Ջուլիանին, ըստ Սուրեն Սարգսյանի, ԱՄՆ նախագահ Թրամփի վաղեմի բարեկամն է: «Նախագահական ընտրություններին նա Թրամփի քարոզարշավի ժամանակ ակտիվ աշխատել է: Շատ համոզված Հանրապետական է, Նյու Յորքի քաղաքապետն է եղել: Տեղեկություն կա, որ նրան Թրամփն անգամ առաջարկել է պետքարտուղարի պաշտոնը, ինչից նա հրաժարվել է: Հիմա հասարակական հիմքունքներով նա օգնում է Թրամփին լուծել այն իրավական խնդիրները, որ կան Միացյալ Նահանգներում»,- ասաց նա:
Ջուլիանին Հայաստան է գալիս ԵԱՏՄ ֆորումին մասնակցելու համար: «Ստացվում է, որ Ջուլիանիի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարյա նույն ժամանակում են գալիս Հայաստան՝ 1-2 օր տարբերությամբ:
ԱՄՆ նախագահի երկու խորհրդականների այցի ժամանակ էլ, ըստ Սուրեն Սարգսյանի, պետք է չափազանց կարևոր լինի հայ-ամերիկյան հարաբերություններում նոր օրակարգ առաջարկելը:
«Կարծում եմ՝ Հայաստանը Միացյալ Նահագներին կարող է Աֆղանստանում իր աջակցությունն առաջարկել: Դա յուրահատուկ բալանս կլինի թե՛ Պակիստան-Ադրբեջան հարաբերություններում, թե Պակիստան-Հայաստան հարաբերություններում, թե՛ Պակիստան-Աֆղանստան-ԱՄՆ հարաբերություններում: Ընդհանրապես՝ սա լուրջ քաղաքական քայլ կլինի Սիրիայում Հայաստանի զինված ուժերի ներկայությանն էլ բալանսավորելու համար», - ասաց նա:
ԱՄՆ նախագահի խորհրդականների այցերի լավագույն արդյունքը, Սուրեն Սարգսյանի խոսքով, կարող է լինել հայ-ամերիկյան հարաբերություններում՝ տարբեր ոլորտներում ռազմավարական հարաբերություններ հաստատելը, դա կլինի՝ տնտեսության, միջազգային անվտանգության, թե այլ ոլորտներում:
«Լավ կլինի ստորագրենք այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին Ղազախստանը ստորագրեց Միացյալ Նահանգների հետ՝ Նազարբաևի Վաշինգտոն այցի ժամանակ: Ռազմավարական բնույթի նման հարաբերություններ հաստատելը մեզ համար շատ կարևոր կլինի»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում կայցելեի Հայաստան: Այս մասին նա էր գրառում կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:
«Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- գրել էր նա:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44