Սպիտակ տունը ցավ է հայտնել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկջիի սպանության առնչությամբ և խոստացել է համագործակցություն քննության հետ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ լրագրողը մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում վեճի ժամանակ: Այս գործով ձերբակալվել է 18 սաուդացի, ինչպես նաև պաշտոններից ազատվել են գահաժառանգ արքայազնի գլխավոր օգնականները, այդ թվում՝ ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ Ասիրին:
«Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս ողբերգական դեպքի միջազգային հետաքննությանը... Մենք վշտացած ենք այն առնչությամբ, որ լսեցինք պարոն Խաշկջիի մահվան հաստատումը, և խորը ցավակցում ենք նրա ընտանիքին, հարսնացուին ու ընկերներին»,- ասել է Սառա Սանդերսը:
Սարսափելի դեպքին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիու Գուտերեշը կոչ է արել մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրողի սպանության գործով:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը կարծում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշկջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով թուրքական ոստիկանության անանուն պաշտոնյաների, գրել էին, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողին հյուպատոսության շենքում կտտանքների են ենթարկել, սպանել ու մասնատել մարմինը: Կա վարկած, որ լրագրողի ձեռքին եղած «խելացի» ժամացույցը ձայնագրել է կտտանքները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ The Washington Post-ի սաուդացի թղթակցի հետ պատահածի համար մեղավորներին սպասվում են «շատ ծանր» հետևանքներ:
Օրերս Խաշկջիի գործով Սաուդյան Արաբիա և Թուրքիա էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
14:19
14:03
13:02
12:28
11:35
11:19
11:02
10:46
10:22
10:01
16:29
12:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03