«Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի ներքաղաքական զարգացումների և նոր քաղաքական ուժերի՝ «Արժանապատիվ Հայաստան» և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների անունների գրանցման վերաբերյալ: Հայտարարությունում ասված է.
«Հավատարիմ մնալով իր քաղաքական գծին, սկզբունքներին, երկրի ապագայի նկատմամբ իր պատկերացումներին և պատասխանատվությանը, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը և դրանով պայմանավորված հնարավորություններն անհրաժեշտ է օգտագործել ազգային և քաղաքական միասնության օգտին, քանի որ այս պահին դրա համար առկա է գլխավոր գործոնը՝ ժողովրդի գերակշիռ մեծամասնության աջակցությունը:
Ինչպես և նախկինում, շարունակում ենք պնդել, որ երկրի կառավարման կարևորագույն օղակները պետք է ղեկավարվեն արհեստավարժ մասնագետների կողմից: Քաղաքական լոյալությունն կամ կառավարող կուսակցական ուժին պատկանելությունը բավարար փաստարկներ չեն պետական պաշտոն զբաղեցնելու համար. որոշիչը պետք է լինի արհեստավարժության գործոնը:
«Արժանապատիվ Ապագա» կուսակցությունն իր գոյության ավելի քան 20 տարիների ընթացքում մասնակցել է 1999 և 2003թթ․ խորհրդարանական ընտրություններին և փաստելով դրանց արդյունքների անարժանահավատությունը, իշխանությունների կողմից քաղաքական համակարգի՝ դեպի ամայացում տանող գործողությունները՝ հետագայում հրաժարվել է քաղաքական գործընթացներում ակտիվ մասնակցությունից։
Ս․թ․ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների՝ հիմնականում անթերի անցկացումը քաղաքական ուժերի համար դրական ազդակ էին՝ երկրի կառավարումը ստանձնած քաղաքական թիմի կամքի և ունակությունների առումով: Հանրությունը գրեթե առաջին անգամ մեր նորագույն պատմության մեջ ականատեսը եղավ արդար ընտրությունները փաստող գլխավոր ապացույցի՝ երբ պարտվողը ընդունում է քվեարկության արձանագրված արդյունքները, շնորհավորում և հաջողություն է մաղթում հաղթողին:
Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ վերջին ամիսներին ՀՀ քաղաքացիների կողմից նկատվում են նոր կուսակցություններ հիմնադրելու բազմաթիվ նախաձեռնություններ, ինչն, անշուշտ, ողջունելի է և անհրաժեշտ՝ երկրում քաղաքական նոր համայնապատկեր ձևավորելու իմաստով:
Այդ դրական միտումն արձանագրելուց զատ՝ օրերս Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքից (azdarar.am) տեղեկացել ենք, որ հոկտեմբերի 20-ին Երևանում և նոյեմբերի 1-ին Գյումրիում տեղի են ունենալու համապատասխանաբար «Արժանապատիվ Հայաստան» և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների հիմնադիր ժողովները։
Ակնհայտ է, որ վերոնշյալ կուսակցությունների անվանումները հակասում են «Կուսակցությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն կուսակցության անվանումը կամ հապավումը չպետք է նույնական կամ շփոթելու աստիճան նման լինի գրանցված կուսակցությունների անվանումներին:
Ելնելով օրենսդրության վերոնշյալ դրույթներից՝ առաջարկում ենք ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին մերժել վերը նշված կուսակցությունների՝ այդ անվանումներով գրանցումը, և առաջարկել համապատասխան նախաձեռնող խմբերին ներկայացնել անվանումների նոր տարբերակներ: Հակառակ պարագայում` «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը ստիպված կլինի պաշտպանել իր իրավունքները դատական ատյաններում՝ կասեցնելով վերոհիշյալ կուսակցությունների գործունեությունը նախընտրական շրջանում»:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44