Հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։ Հանդիպման առանցքում որոշ հիվանդություններ ունեցող զորակոչիկներին մանրազնին հետազոտելու, համապատասխան բուժում կազմակերպելու և ըստ այդմ՝ հիմնավորված որոշումներ կայացնելու հարցերն էին։ Անդրադառնալով զորակոչի շրջանակում երիտասարդների առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության հարցերին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հատուկ ընդգծել է այն փաստը, որ շատ հաճախ զորակոչիկները և նրանց ընտանիքների անդամները տեղեկացված չեն լինում, որ նախազորակոչակային և զորակոչային տարիքում մի շարք հիվանդությունների բուժումը՝ ներառալ վիրահատությունները, անվճար հիմունքներով կարող է կազմակերպվել համապատասխան ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում և մասնագիտացված բժշկական կենտրոններում։ Դավիթ Տոնոյանը հանձնարարել է առաջիկա զորակոչի ընթացքում խիստ ուշադրության կենտրոնում պահել զորակոչիկների և նրանց ընտանիքների անդամների կողմից ներկայացված դիմում-բողոքների քննարկման գործընթացը՝ ընդգծելով այդ շրջանակում անհրաժեշտ մեխանիզմների կատարելագործման և ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության 12.04.2018 թվականի N 404-Ն որոշմամբ սահմանված այն հիվանդություններին, որոնցով զորակոչիկները նախկինում ճանաչվում էին բուժման կարիք ունեցող կամ ոչ պիտանի։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է առաջիկա զորակոչի ընթացքում նույնպես ուշադրության կենտրոնում պահել նման խնդիրներ ունեցող զորակոչիկների հետազոտության և փորձաքննության գործընթացները, ինչպես նաև նրանց հետագա ծառայության կազմակերպման հարցերը, զորակոչի ավարտից հետո մանրակրկիտ վերլուծել նշված քաղաքացիների զորակոչի և զինվորական ծառայության ընթացքում առաջացող խնդիրները։ Հանդիպման ընթացքում, ի թիվս նշված հարցերի, քննարկվել են նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված «Ակտիվ պահեստազոր» ձևավորելու գործընթացը կանոնակարգող որոշման նախագծին, ինչպես նաև պահեստազորում հաշվառված բժիշկ-մասնագետների ներգրավվամբ հավաքներ կազմակերպելու և նրանց ծառայության հատուկ պայմաններին։
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55